10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ինչպես են գնդակոծել ուղեւորատար ավտոբուսը /վիդեո/

Ուկրաինացի լրագրողները համացանցում տեղադրել են տեսանյութ, որում երեում է, թե Դոնեցկի շրջանում ինչպես են գնդակոծում ուղեւորատար ավտոբուսը:  բլոգերները կարծում են, որ իրականում ավտոբուսի ուղղությամբ արկ է շպրտվել, ինչն է պայթյունի պատճառ է դարձել: Ուկրաինական կողմը, սակայն, շարունակում է պնդել, որ այս տեսանյութն էլ է ապացուցում, որ ավտոբուսը գնդակոծել են ոչ թե ուկրաինացի զինվորականները, այլ Դոնեցկի […]

Ի պատասխան գլխավոր դատախազի. ռուսական կողմը խախտել է պայմանագիրը

”Իրազեկ քաղաքացիների միավորում՛՛-ն անդրադարձել է Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայտարարությանը: Այսօր Գյումրիյում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ քանի որ ՌԴ զինվորական Վալերի Պերմյակովին մեղսագրվող հանցաքներից առաջինը եղել է զորամասը զենքով լքելը, ուստի հարցը ՌԴ իրավազորության ներքո է: Պարոն Կոստանյանը նաև ընդունեց այն փաստը, որ խնդիրը բարձրացվել է այն բանից հետո, երբ Պերմյակովը հայտնվեց […]

՛՛Պաշտոնյաներից շատերը չգիտեն յուրաքանչյուր ՀՀ միջպետական պայմանագրի կանոնները՛՛

՛՛Որևէ պաշտոնայի կողմից որևէ իրավական դրույթի մեկնաբանությունը տվյալ պաշտոնատար անձի կարծիքն է, նույն Յուրի Խաչատուրովը, որը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն է, կարող է  փաստի կապակցությամբ իր կարծիքը և մտահոգությունը հայտնել, բայց որևէ մեկը ֆորմալ առումով չի կարող գնահատական տալ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչու է Յուրի […]

“Россия24”-ը անդրադարձել է Գյումրիում տեղի ունեցած ողբերգությանը /վիդեո/

Ռուսական “Россия24” հեռուստաալիքը անդրադարձել է ռուս զինծառայող  Վալերի Պերմյակովի կատարած դաժան սպանությանը Գյումրիում: Ժամկետային զինծառայողը գնդակահարել է Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին և ծանր վիրավորել 6 ամսական երեխային:

Նախաքննության ընթացքում Պերմյակովը մնալու է Հայաստանում. Կոստանյան

Գյումրիում վեց հոգու սպանության մեղադրյալ ռուս զինածառայող Վալերի Պերմյակովի արտահանձնման հարցը հիմա չի քննարկվել, չի քննարկվել նաև նրա ու հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի փոխանակման հարցը: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Նա հայտարարեց, որ մեղավոր անձը, ոճրագործը պատասխանատվության է ենթարկվելու ՀՀ տարածքում: ՛՛Մենք բոլորս ականատես ենք լինելու ու հնարավորություն ենք […]

Հնարավոր է, որ Պերմյակովը դատապարտվի և տեղափոխվի ՌԴ

Իմ նախկին փաստաբանական և իրավապաշտպան փորձից պետք է ասեմ, որ 2011 – 2012 թվականներին մի շարք գործերով զբաղվել եմ ռուս զինվորների պաշտպանությամբ, որոնք տարբեր զինվորական հանցագործություններ էին կատարել ռուսական բազայի տարածքում: Այդ քրեական գործերի նախաքննությունը և դատաքննությունը անց էր կացվում Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի տարածքում գործող ՌԴ ռազմական քննչական մարմնի այնուհետև նույն տարածքում դատական նիստեր […]

Պերմյակովը քրեական պատասխանատվության է ենթարկվելու ՀՀ տարածքում. Կոստանյան

ՀՀ-ը ձեռնարկել է ու ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները ՀՀ օրենսդրությամբ ու միջազգային իրավունքով պայմանավորված եղանակներով, որպեսզի մենք ունենանք, ենթարկենք քրեական պատասխանատվության մեղավորներին, ցանկացած անձի, որ որևէ առնչություն է ունեցել այս ողբերգությանը: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ խոսելով ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի պատժի ու նրա պատիժը հայ իրավապահների […]

Ինքնասպան եղած 22-ամյա Լիանան հղի է եղել. մանրամասներ. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդը՛՛ գրում է. ՛՛2014թ. դեկտեմբերի 18-ին Արաբկիր վարչական շրջանի բարձրահարկ շենքի 8-րդ հարկից ցած նետվելու միջոցով ինքնասպան եղած 22-ամյա Լիանայի ինքնասպանության գործով մեղադրյալ կա։ Մեր տեղեկություններով՝ պարզվել է նաև, որ աղջիկը 4 ամսական հղի է եղել։ ՛՛Ժողովուրդ՛՛-ը գրել էր, որ Լիանան ինքնասպան էր եղել իր ծննդյան օրը, ամուսնացած չէր և ապրում էր հոր, տատիկի և […]

Ռուսական կողմն ստիպված կլինի հանձնել նրան. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է. ՛՛Նախօրեին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարել էր, որ ռուս հանցագործին ՀՀ իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում: Երեկ նա հայտարարեց, որ հանցագործը դատվելու է Հայաստանի տարածքում: Դիրքորոշման փոփոխությունը նրա մոտ ի հայտ եկավ Բաղրամյան 26 կատարած այցից հետո: Նախագահականի մոտ նա հայտարարեց, որ այսօր, առավոտյան ժամը 10-ին մեկնելու է Գյումրի, ռազմաբազա: Մենք […]

Չի բացառվում, որ Հրաչյա Հարությունյանի ու Պերմյակովի ՛՛փոխանակում՛՛ լինի. Հայկական ժամանակ

Ըստ ՛՛Հայկական ժամանակ՛՛-ի հավաստի տեղեկությոնների՝ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին, ով ՌԴ Պոդոլսկ քաղաքի մոտ տեղի ունեցած ողբերգական վթարից հետո դատապարտվել էր 6 տարի 9 ամիս ազատազրկման, ՀՀ տեղափոխելու հարցը ռուսական կողմը ՛՛սառեցրել՛՛ է։ Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը, ինչպես նաև Հարությունյանի կինը դիմել էին, որպեսզի Հարությունյանը տեղափոխվի ՀՀ և իր հետագա պատիժը կրի այստեղ: Իշխանական շրջանակներում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի