11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

6 տարի 6 ամիս Վարդան Պետրոսյանի համար

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատախազ Արթուր Սարգսյանը հանդես եկավ մեղադրական ճառով։ Վերջինս պահանջեց դերասանին ենթարկել 6 տարի 6 ամիս տարվա ազատազրկման՝ 3 տարով զրկելով մեքենա վարելու իրավունքից։ ՛՛Մեղադրանք առաջադրելիս մենք մի շարք հանգամանքներ են հիմք ընդունել, այն, որ Վարդան Պետրոսյանը հեռախոսազրույց է ունեցել դեպքի պահին, մեքենայի արագությունը բախման պահին գերազանցել է 71կմ/ժ-ը, որը թույլատրված […]

”Իրավիճակն իսկապես շատ լուրջ փոփոխություն է կրել”

 Վախենամ, որ հունվարի 12-15-ից հետո մենք անսահման հեռացել ենք ՛՛հայ-ռուսական դարավոր բարեկամության՛՛ առասպելական ենթատեքստից, և զգալիորեն մոտեցել ենք ՛՛Հայաստանը Կովկասում Ռուսաստանի ռազմաբազան է՛՛ գործնական ռեալիզմին: Ծեքծեքուն խոսակցությունների ժամանակն անցավ: Մեղավորներ չեմ փնտրում, հիմա դա անիմաստ է, պարզապես վավերացնում եմ իրողությունը: Այս տարի հավանաբար այլևս ՛՛փափուկ բարձերով՛՛ խոսակցություններն ու մեղրածոր ժպիտները կփոխարինվեն կոշտ հրամանատարական հրահանգներով: Հայաստանում […]

Մարդ առևանգելու համար

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 15-ին, ժամը 18.30-ին, Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի տներից մեկից բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Տիգրան Ե.-ն, որը հունվարի 15-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի /մարդուն առևանգելը/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: *** Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները նույն օրը Կոտայքի […]

Վարդան Պետրոսյանին նեղն են գցո՞ւմ.ո՞վ է մեղավոր/ֆոտո/

՛՛Ռոսգոստրախ Արմենիա՛՛ ապահովագրական ընկերությունը գումար չի տրամադրել դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարից տուժած Տաթեւիկ Հակոբյանի հետագա բուժման ծախսերը հոգալու համար։Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Պետրոսյանի գործով դատական այսօրվա նիստին ասաց տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը՝ ով ներկայացրեց ապահաովագրական ընկերությանը ներկայացրած իր հարցման պատասխանը։ ՛՛Ռոսգոստրախ՛՛-ի կողմից տրամադրվել է որոշակի գումար բժշկական կենտրոններին սկզբնական շրջանում Տաթեւիկի […]

Էքստազի մականունով 19-ամյա դիպուկահարուհուն ձերբակալել են /վիդեո/

Ուկրաինայում ձերբակալել են 19-ամյա դիպուկահարուհուն, ով ավելի քան 10 ուժայինների է սպանել: Էքստազի մականունով աղջիկը խոստովանել է, որ սպանել է բազմաթիվ ուժայինների: Նրա ձերբակալության մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Ուկրաինայի անվտանգության ծառայության պետ Մարկիյան Լուբկիվսկին: “Էքստազիի հիմնական խնդիրը` իբրեւ դիպուկահար, եղել է ուկրաինացի զինվորականներին սպանելը Գորլովկայի շրջանում: Մեր տեղեկություններով` միայն 2014-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին նա […]

Երթուղայինի մեջ աննկատ հեռախոս է գողացել

Օրերս ոստիկանության Կենտրոնականի բաժին դիմած 48-ամյա կինը հայտնել էր, որ թիվ 44 երթուղային ավտոբուսում իր բաճկոնի գրպանից գողացել են բջջային հեռախոսը` պատճառելով 150.000 դրամի նյութական վնաս:  Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Վ. Աճեմյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1953 թ. ծնված Լյովա Գ.-ին, որը խոստովանել է կատարածը: Կատարվում […]

Ռուսաստանում լուրջ անհանգստացած են. Հայրիկյան /վիդեո/

 ”Սպասելի է, ոչ ոչ թե այս դեպքի հետ կապված, այլ ընդհանրապես, որ մեր ժողովրդի առողջ զանգվածը, որ մտահոգ է իր ճակատագրով ընդվզի պուտինիզմի տեղական դրսևորումների դեմ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը՝ ի պատասխան մեր այն հարցին, թե հնարավոր է, որ Գյումրիի ընդվզումները շարունակվեն ու վերածվեն մի այլ ալիքի: Հայրիկյանի խոսքով՝ դրանով լուրջ […]

“Ռոսիա” -ի ներկայացուցիչը հիվանդացել է

“Տեսակետ” մամուլի ակումբում հունվարի 16-ին   “Ռոսիա” ՀԿ նախագահ Յուրի Յակովենկոն, Հայաստանի ասորական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը եւ Երեւանում հունական “Պոնտի” ՀԿ երիտասարդական թեւի ներկայացուցիչ Նիկոլայ Նիկոլայիդին լրագորղների հետ հանդիպմանը պիտի անդրադառնային Գյումրիում տեղի ունեցած ողբերգությանը՝ Հայաստանում բնակվող  ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների տեսակետին: Սակայն Յուրի Յակովենկոն չի եկել: Նա ակումբի ղեկավարությանը տեղյակ չի պահել պատճառի մասին, […]

Երկու կասկածելի դրվագ կա. Հայրիկյանը՝ Պերմյակովի ցուցմունքից /վիդեո/

՛՛Վերջնական որևէ գնահատական տալ հնարավոր չէ մեր ունեցած տեղեկությունների շրջանակներում, բայց ակնհայտ է, որ բոլոր զոհերը մահճակալում են եղել: Եթե մեկ հոգի լիներ հանցագործություն կատարողը, առաջին կրակոցից հետո մյուսները կփորձեին փախչել, ինչ-որ բան անել, շարժվել իրենց տեղից՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ պատասխանելով հարցին, թե Գյումրիի սպանության մեղադրյալ Վալերի Պերմյակովի տված ցուցմունքները […]

Սա արդեն վերջն է

՛՛Հայ մարդն ի վերջո հասկանում է, որ իր երկիրը հայկական պետությունն է, այստեղ էլ հալածանքներ լինում են, բայց դա չի կարող լինել հայ լինելու պատճառով՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ խոսելով Գյումրու ոճրագործության մասին: Հայրիկյանը համաձայն է, որ ոճիրի հեղինակ Վալերի Պերմյակովին ՌԴ իրավապահ մարմիններին հանձնել-չհանձնելը ազգային արժանապատվության ու մեր պետականության հարցն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի