Վարդան Պետրոսյանին նեղն են գցո՞ւմ.ո՞վ է մեղավոր/ֆոտո/
՛՛Ռոսգոստրախ Արմենիա՛՛ ապահովագրական ընկերությունը գումար չի տրամադրել դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարից տուժած Տաթեւիկ Հակոբյանի հետագա բուժման ծախսերը հոգալու համար։Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Պետրոսյանի գործով դատական այսօրվա նիստին ասաց տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը՝ ով ներկայացրեց ապահաովագրական ընկերությանը ներկայացրած իր հարցման պատասխանը։
՛՛Ռոսգոստրախ՛՛-ի կողմից տրամադրվել է որոշակի գումար բժշկական կենտրոններին սկզբնական շրջանում Տաթեւիկի բուժման ծախսերը հոգալու համար, սակայն հետագա բուժման համար որեւէ գումար չի տրամադրվել, այն ինչ ապահովագրական ընկերությունը պարտավոր էր տրամադրել այդ գումարը։
Տուժողների ներկայացուցիչ փաստաբան Ռուբեն Բալոյանն ասաց, որ հրաժարվում է հայցադիմումում առկա 117 հազար դրամի չափով գումարի պահանջից, քանի որ իր ձեռքի տակ է գտնվում ապահովագրական ընկերություններից ստացված տեղեկանքը:
Ըստ այդ տեղեկանքի՝ իրենք դիմել էին Տաթեւիկ Հակոբյանի բուժման համար 445 հազար դրամի բուժօգնության հետ կապված հարցով, ՛՛Ռոսգոսստրախը՛՛ 117 հազարն է փոխանցել: Ապահովագրական ընկերությունը, ինչպես նաեւ ԱՊՊԱ-ն հայտնել էր, որ քանի դեռ չկա դատական ակտ, այս գումարը փոխանցվել է կանխավճարի տեսքով: