10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ամոթ, ամոթ. գյումրեցիները՝ Գևորգ Կոստանյանին /լրացված/

Գյումրու դատախազության շենքի դիմաց այս պահին հավաքվել են մի խումբ քաղաքացիներ, ովքեր պահանջում են, որ Գյումրիի ոճրագործության մեղադրյալ, Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազայի ծառայող Վալերի Պերմյակովը պատիժը կրի Հայաստանում: Հիշեցնենք, որ նա սպանել է վեց հոգու, փախել զորամասից, և ըստ միջագային պայմանագրի՝ դատական գործն ընթանալու է Հայաստանում, սակայն պատիժը կրելու է ՌԴ-ում: Հավաքվածների հետ է նաև ՛՛Ժառանգություն՛՛ […]

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրելու մեջ հետախոզվողը գտնվել է

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 14-ին, ժամը 09.45-ին, Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բաժին է տեղափոխվել 1976 թ. ծնված Վահան Գ.-ն, որը 2014 թ. սեպտեմբերի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի /իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը/ 2-րդ մասի մեղադրանքով:  

Ես ինչո՞ւ պիտի չվստահեմ ռուս սահմանապահին. Վ. Գասպարյան news.am

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը NEWS.am-ի հետ զրույցում մեկնաբանել է Գյումրիում կատարված սպանության իրավական գործընթացների եւ դրանով պայմանավորված քաղաքացիների բողոքը: Պարոն Գասպարյան, տարբեր մեկնաբանություններ ու գնահատականներ տրվեցին Գյումրիում կատարված ոճրագործության եւ դրա բացահայտման աշխատանքներին, մասնավորապես՝ ոստիկանության գործողություններին: Ձեր կարծիքով որքանո՞վ են իրավաչափ իրավապահների գործողությունները: Նախ՝ մեր լրատվության ղեկավարն իր գնահատականը տվել է այդ մոտեցումներին: Բայց մի քանիսին […]

Բրիտանիայում սերիական մարդասպան է հայտնվել. 60 ավելի մարդ արդեն նրա զոհն է դարձել

Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքում վերջին մի քանի տարվա ընթացքում ավելի քան 60 մարդ է մահացել, ինչը տեղացիների մոտ համոզմունք է առաջացրել, որ քաղաքում սերիական մարդասպան է հայտնվել, ով էլ սպանել է այս մարդկանց, հայտնում է RT-ն: Մահացածների դիերը հիմնականում հայտնաբերվել են գետերում կամ գետառներում, եւ ոստիկանությունը գտնում է, որ այս մարդկանց մահվան մեջ ընդհանուր կապ չկա, […]

Խզմալյանին ու Կիվիրյանին բերման են ենթարկել /վիդեո/

ՌԴ դեսպանատան մոտ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Henaran.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ բերման են ենթարկվել Տիգրան Խզմալյանն ու Արգիշտի Կիվիրյանը: Վերջիններս փորձ են արել մոտենալ ՌԴ-ի դեսպանատանը, շենքի դիմաց պահանջները ներկայացնել, նաև փաստաթուղթ փոխանցել, սակայն ոստիկանները թույլ չեն տվել: Վերջիններիս բռնությամբ հեռացրել ու բերման ենթարկել: Նշենք, որ ակցիայի մասնկիցների պահանջն է, որ Գյումրիի […]

Վարդգես Գասպարին պառկեց Ռուսաստանի դեսպանատան դիմաց/վիդեո/

Երևանում գտնվող ՌԴ դեսպանատան դիմաց, ինչպես արդեն տեղեկացրել ենք,  բողոքի ակցիա է ընթանում: Մասնակիցները պահանջում են, որ Գյումրիի ոճրագործության մեղադրյալ, Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազայի ծառայող Վալերի Պերմյակովը պատիժը կրի Հայաստանում: Այստեղ եկավ նաև ակտիվիստ Վարդգես Գասպարին: Վերջինիս ձեռքին էր սպանված ընտանիքի ողջ մնացած երեխայի՝ վես ամսական Սերյոժա Ավետիսյանի լուսանկարը: Գասպարին փորձեց մոտենալ դեսպանատանը, սակայն ոստիկանները նրան թույլ […]

Քաղաքականացնում ենք մեր սուգը. Գ. Սահակյան

՛՛Բացահայտված դեպք է, ես կարծում եմ՝ ցմահ կլինի պատիժը՛՛,-այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ խոսելով Գյումրիում կատարված սպանդի մասին: Ինչ վերաբերում է ուսական բազայի կարգավիճակը փոփոխելու վերաբերյալ քննարկումներին, ապա նա նշեց. ՛՛Քաղաքականացնում ենք մեր սուգը, պետք է կարողանանք տրամաբանորեն ընկալել եղելությունը, հիմա ձայնալարարերով ենք խոսում, ավելի հանգիստ պետք է գնահատենք՛՛,-նկատեց նա: ԱԺ […]

Ինչու սգո օրեր չհայտարարվեցին. պարզաբանում է ԱԺ նախագահը

՛՛Եղելությունը ցույց տվեց, որ գնահատականների առումով մեր ժողովրդի բոլոր շերտերը հավասարապես են մտածում և պատիժների, և փոքրիկի առողջության մասին՛՛,-այսօր Գյումրիում զոհերի հուղարկավորության ժամանակ լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա նշեց, որ կասկածներն ու մտահոգությունները շատ են, բայց սա այն դեպքերից մեկն է, երբ հասարակության բոլոր շերտերը միակամ են: ՛՛Բոլորս որոնում ենք այն ճանապարհը, որն […]

Կարող էր և հայ լինել, ռուսների հետ հարաբերությունները պետք չէ փչացնել

՛՛Ժողովրդի մեջ զայրույթ կա, անողը ռուս է, բնական է դա, բայց սխալ կհամարեմ միջապետական հարաբերությունների վրա տարածելը՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ խոսելով Գյումրիում կատարված սպանության մասին: ՛՛Կարող էր և հայ լինել, ի՞նչի մեկ տարի առաջ հայի կողմից չի եղել նման բան՛՛,-նկատեց նա: Շիրինյանն ընդգծեց, որ հայ-ռուսական հարաբերությունները որակում են որպես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի