08 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Խզմալյանին ու Կիվիրյանին բերման են ենթարկել /վիդեո/

ՌԴ դեսպանատան մոտ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Henaran.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ բերման են ենթարկվել Տիգրան Խզմալյանն ու Արգիշտի Կիվիրյանը: Վերջիններս փորձ են արել մոտենալ ՌԴ-ի դեսպանատանը, շենքի դիմաց պահանջները ներկայացնել, նաև փաստաթուղթ փոխանցել, սակայն ոստիկանները թույլ չեն տվել: Վերջիններիս բռնությամբ հեռացրել ու բերման ենթարկել:

Նշենք, որ ակցիայի մասնկիցների պահանջն է, որ Գյումրիի ոճրագործության մեղադրյալ, Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազայի ծառայող Վալերի Պերմյակովը պատիժը կրի Հայաստանում:

Ավելի ուշ Կիրվիրյանը միացել է երթին, սակայն այս անգամ ՀՀ դատախազության շենքի մոտ կրկին անգամ բռնության գործադրմամբ տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ