23 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ինչու սգո օրեր չհայտարարվեցին. պարզաբանում է ԱԺ նախագահը

՛՛Եղելությունը ցույց տվեց, որ գնահատականների առումով մեր ժողովրդի բոլոր շերտերը հավասարապես են մտածում և պատիժների, և փոքրիկի առողջության մասին՛՛,-այսօր Գյումրիում զոհերի հուղարկավորության ժամանակ լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա նշեց, որ կասկածներն ու մտահոգությունները շատ են, բայց սա այն դեպքերից մեկն է, երբ հասարակության բոլոր շերտերը միակամ են:

՛՛Բոլորս որոնում ենք այն ճանապարհը, որն ավելի արդարամիտ, վերջնական լուծումներ կտա, ու վստահ եմ, որ ոճրագործը կպատժվի օրենքի ամենախստագույն ուժով՛՛: Ինչ վերաբերում է բողոքի ցույցերին, ԱԺ նախագահը դրանք ցավի արտահայտություն է համարում: ՛՛Սա համաժողովրդական ու մնայուն ցավ է, ու պատմության մեջ կմնա որպես ամենաողբերգական դեպքերից մեկը՛՛:

Հայկական դատարանում Վալերի Պերմյակովի դատավարության վերաբերյալ Գալուստ Սահակյանն ասաց, որ վստահելի ձևով գործընթացը կստանա, ու ժողովուրդն էլ դրանով գոնե մի փոքր կամոքվի:

Անդրադառնալով սգո օրեր հայտարարելու պահանջին՝ նա ասաց, որ մեզանում դեռևս նման ավանդույթ չկա, բացի այդ սգո օրեր արտահայտվում են այնպիսի ժամանակ, որ ժողովուրդն արդեն զգոնանա, իսկ առանց դրա էլ ժողովուրդն արդեն ոտքի է կանգնել: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ