11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ոստիկանությունն արեց ամեն ինչ, որ ոստիկաններ վիրավորվեն

Ինչպես հայտնի է, երեկ Գյումրիյում Շիրակի մարզի դատախազության մոտ մի խումբ քաղաքացիներ իրականացնում էին խաղաղ հավաք: Հավաքի մասնակիցների մի մասը բողոքի խոսքի արտահայտման նպատակով որոշեց երթով գնալ դեպի Ռուսաստանի Դաշնության հյուպատոսություն: Սակայն, հյուպատոսությունից շուրջ 200 մետր առաջ Ոստիկանությունը ՛՛շղթա՛՛ կազմեց և խոչնդոտեց այդ պահին դեռևս խաղաղ երթի ընթացքը` կոպտորեն խախտելով ՛՛Հավաքների ազատության մասին՛՛ՀՀ օրենքը, քանի […]

Այս հանրության հետ չի կարելի հարաբերվել ՛՛կռուտիտների՛՛, ՛՛շուստրիության՛՛ ժանրում

Գյումրին ապացուցեց, որ այլևս ունենք նոր մակարդակի, նոր որակի հանրություն, որի հետ չի կարելի հարաբերվել «կռուտիտների», «շուստրիության» ժանրում: Սա պետք է գիտակցի յուրաքանչյուր իշխանություն, յուրաքանչյուր քաղաքական ուժ, յուրաքանչյուր քաղաքական գործիչ: Կոնկրետ հարցերին պետք է տրվեն կոնկրետ պատասխաններ: Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից  

Ես էլ եմ եղբայր, ես էլ եմ հայր, ես էլ եմ որդի.գլխավոր դատախազը՝ ցուցարարներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը քիչ առաջ նորից հանդիպեց Գյումրիում  ցուցարների հետ: Գլխավոր դատախազն իր խոսքում ասաց, որ ինչպես եւ խոստացել էր ինքը՝ տղամարդավարի լսելու է եւ քննարկելու բոլորի պահանջները: “Մեր եւ ձեր ցանկությունը նույնն են. մենք բոլորս էլ ուզում ենք, որ այդ ոճրագործը պատժվի օրենքի ողջ խստությամբ: Ողղակի, չգիտես ինչու, դուք չեք ուզում […]

Ազատության հրապարակում լարված իրավիճակ է. բերման են ենթարկում

Երևանի Ազատության հրապարակում այսօր երեկոյան Գյումրիում սպանվածների հիշատակին կայացած մոմավառությունից հետո բախում սկսվեց ոստիկանների ու քաղաքացիների միջև: Արդյունքում բերման ենթարկվեցին մի քանի քաղաքացիներ: Կանայք էլ չէին թողնում նրանց բերման ենթարկել, հրապարակում լսվում էին գոռգոռոցներ ու լացի ձայն:  Այս պահին ևս հրապարակում լարված իրավիճակ է: Բերման են ենթարկվել Ալեք Ենիգոմշյանը, Արգիշտի Կիվիրյանը, Ավետիք Իշխանյանը, և մեկ […]

Տրամաբանական առաջարկներ են. Շարմազանովը՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ՀՅԴ-ի փաթեթից

՛՛ ՛՛Դաշնակցության՛՛ ներկայացրած առաջարկները բավական պրոֆեսիոնալ գրված են, շատ լուրջ աշխատանք է արվել, տրամաբանական առաջարկներ են՛՛,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ կան առաջարկներ, որոնք քննարկման արժանի են, կան առաջարկներ, որոնց հետ համաձայն չեն, սակայն բոլորն էլ քննարկման ենթակա են: ՛՛Այն, որ այդ ամբողջական փաթեթը պրոֆեսիոնալ […]

Նա ստահակ է, տականք է. Շարմազանովը՝ Գյումրու հանցագործությունից

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որի ժամանակ քննարկվել են ներկուսակցական ու ներքաղաքական խնդիրներ, Ցեղասպանության հարյուրամյակի հետ կապված հարցեր: Այս մասին լրագրողներին նիստից հետո հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա շեշտեց, որ նիստի ժամանակ քննարկվել է նաև Գյումրիում կատարվածը: ՛՛Նախ Գյումրու դեպքը ողբերգություն է բոլորիս համար, իրականացնողը ձերբակալվել է, նա ստահակ է, […]

Պատգամավորները խնդրեցին գյումրեցիներին անկարգություն չանել. խոստացան այցելել Պերմյակովին

Գյումրիում հավաքվածներին փորձեցին հանգստացնել ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Մարտուն Գրիգորյանը: Նշենք, որ գյումրեցիները դատախազության շենքի դիմացից ուղևորվել էին դեպի ՌԴ-ի հյուպատոսարան: Այստեղ խժդժություններ առաջացան, քաղաքացիները հարվածում էին ոստիկանների մեքենաներին, տեղի ունեցան բախումներ իրավապահների հետ: Ոստիկանները պատ կազմած չթողեցին մետենալ շենքին, հատուկ միջոցների անցան: Մոտ վեց հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հայտնեց, որ […]

Լարված իրավիճակ Գյումրիում, բերման են ենթարկվել, ռումբեր են պայթեցնում

Գյումրիում լարված իրավիճակ է ստեղծվել: Մարդիկ քարերով ու փայտերով վազում են, հարվածում մեքենաների: Ոստիկաններն արդեն անցել են կտրուկ գործողությունների, կան բերման ենթարկվածներ: Ցուցարարները  քարեր են նետում ոստիկանների ուղղությամբ։ Ցուցարարները գտնվում են Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի դիմաց:  Շենքը պաշտպանում է վահաններով զինված ոստիկանական շղթան: Ցուցարարները պահանջում են բացել ճանապարհը և թույլ տալ մոտենալ հյուպատոսարանի շենքին: Լուսանկարը՝ news.am-ի:

Կինը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Հունվարի 14-ին, ժամը 14.50-ին, ՛՛ՎԱԶ-21101՛՛ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շոպրոնի փողոցի թիվ 77 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 37-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն:  

Հանգիստ եղեք, տղեր՛ք. Գ. Կոստանյանը պատասխանեց Փոստանջյանի հարցերին

Գյումրիի դատախազության շենքի դիմաց դեռ բազմաթիվ քաղաքացիներ կան, ովքեր պահանջում են, որ Գյումրիի ոճրագործության մեղադրյալ, Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազայի ծառայող Վալերի Պերմյակովը պատիժը կրի Հայաստանում: Հիշեցնենք, որ նա սպանել է վեց հոգու, փախել զորամասից, և ըստ միջագային պայմանագրի՝ դատական գործն ընթանալու է Հայաստանում, սակայն պատիժը կրելու է ՌԴ-ում: Նրանց մոտեցավ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն, ապա հեռացավ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի