19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հանգիստ եղեք, տղեր՛ք. Գ. Կոստանյանը պատասխանեց Փոստանջյանի հարցերին

Գյումրիի դատախազության շենքի դիմաց դեռ բազմաթիվ քաղաքացիներ կան, ովքեր պահանջում են, որ Գյումրիի ոճրագործության մեղադրյալ, Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազայի ծառայող Վալերի Պերմյակովը պատիժը կրի Հայաստանում: Հիշեցնենք, որ նա սպանել է վեց հոգու, փախել զորամասից, և ըստ միջագային պայմանագրի՝ դատական գործն ընթանալու է Հայաստանում, սակայն պատիժը կրելու է ՌԴ-ում: Նրանց մոտեցավ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն, ապա հեռացավ, իսկ երբ քաղաքացիները պահանջեցին նրան կրկին մոտենալ, Կոստանյանն եկավ ու հայտարարեց.

՛՛Ես յուրաքանչյուրիդ հետ կարող եմ նստել, տղամարդու պես խոսել, քննարկել՛՛: Դատախազը նշեց, որ այն, որ ոճրագործություն է եղել հայ ժողովրդի նկատմամբ, պարզ է, այն, որ ցավ է բոլորի համար, դա ևս պարզ է: ՛՛Ամեն ինչ անելու ենք, որ այդ ոճրագործը ենթարկվի ամենախիստ պատասխանատվության, դա էլ է փաստ, ՀՀ տարածքում ինքը միանշանակ ենթարկվելու է պատասխանատվության, դա էլ է փաստ, ամբողջությամբ գործի քննությունը մեզ մոտ է իրականացվելու , դա էլ արդարացի պահանջ է, ու դրա համար է, որ մեր քննիչները որպես մեղադրյալ են ներգրավել ու քննում են նրան հիմա՛՛:

Կոստանյանը համաձայն է հավաքվածների հետ, միաժամանակ շեշտեց. ՛՛Տղերքը նստած աշխատում են, որ սենց գոռում եք, եսիմ ինչեր եք շպռտում, համբերեք, քննիչներն աշխատում են, հանգիստ եղեք, տղերք, ես մեր եկիրն ու պետությունն է, այդ ոճրագործը դուրս է եկել մեր պետության դեմ, իմ դեմ, ցանկացածիս դեմ: Ես էլ երեխեք ունեմ ու հասկանում եմ՝ ինչ է նշանակում դա: Որպես հայ ամեն ինչ անելու եմ ու անում եմ, որ էլ երբեք նման բան չլինի, ու սրիկան պատասխանատվության ենթարկվի՛՛: Ապա Կոստանյանին հարցերն ուղղեց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Դրսում զրուցելուց հետո նո զրույցը շարունակեց շենքի ներսում, խոստացավ վերադառնալ ու արդյունքների մասին պատմել հավաքվածներին: 

19:06  Գևորգ Կոստանյանը խոստացավ, որ այս հարցով դիմելու է ՌԴ գլխավոր դատախազին, որ սպանության գործը հանձնվի ՀՀ իրավապահ մարմիններին: Ներկաները ծափահարեցին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ