19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Տրամաբանական առաջարկներ են. Շարմազանովը՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ՀՅԴ-ի փաթեթից

՛՛ ՛՛Դաշնակցության՛՛ ներկայացրած առաջարկները բավական պրոֆեսիոնալ գրված են, շատ լուրջ աշխատանք է արվել, տրամաբանական առաջարկներ են՛՛,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ կան առաջարկներ, որոնք քննարկման արժանի են, կան առաջարկներ, որոնց հետ համաձայն չեն, սակայն բոլորն էլ քննարկման ենթակա են:

՛՛Այն, որ այդ ամբողջական փաթեթը պրոֆեսիոնալ գրված է, պետական շահի գերակայությամբ իրականացված աշխատանք է, և այնտեղ ոչ թե  կուսակցական շահն է առաջնայինը, այլ մենք տեսնում ենք, որ Հայաստանի ապագայի քաղաքական տեսլականն ու քննարկման արժանի փաստաթուղթ է: Սա իմ անձնական կարծիքն է: Ժամանակը կգա, կքննարկենք, սահմանադրական բարեփոխումների խնդիրը շատ կարևոր է ու արժանի է քննարկման՛՛: 

Ինչ վերաբերում է վերջին օրերին հնչող տեսակետին, թե ինչպես է Հայաստանը ցանկանում անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի, եթե ԵՏՄ անդամ երկրներում հիմնականում նախագահական համակարգն է ընդունված, ապա ԱԺ փոխնախագահն ասաց, որ յուրաքանչյուր պետություն ինքն է ընտրում իր քաղաքական համակարգը՝ ելնելով  իր պետական շահից:

՛՛Իհարկե, ԵՏՄ-ում կան երկրներ, որտեղ նախագահները քսան տարուց ավելի է, չեն փոխվել, կան նաև ԱՊՀ երկրներ, որ նախագահները երկու անգամ իրար հետևից չեն կարող ընտրվել, ամեն պետություն ընտրում է իր համակարգը: Իմ անձնական կարծիքն է, որ մեր երկրում հասել է այն ժամանակը, որտեղ ոչ թե մեկ անձի դերը, այլ կուսակցությունների դերը պետք է վճռորոշ լինի, և մենք պետք է այդ ճանապարհով գնանք, կուսակցությունների հզորացման ճանապարհով՛՛,-եզրափակեց Շարմազանովը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ