01 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Կարող էր և հայ լինել, ռուսների հետ հարաբերությունները պետք չէ փչացնել

՛՛Ժողովրդի մեջ զայրույթ կա, անողը ռուս է, բնական է դա, բայց սխալ կհամարեմ միջապետական հարաբերությունների վրա տարածելը՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ խոսելով Գյումրիում կատարված սպանության մասին: ՛՛Կարող էր և հայ լինել, ի՞նչի մեկ տարի առաջ հայի կողմից չի եղել նման բան՛՛,-նկատեց նա:

Շիրինյանն ընդգծեց, որ հայ-ռուսական հարաբերությունները որակում են որպես տիրոջ-վասալի հարաբերություններ, և այստեղ է սխալը: ՛՛Մենք պետք է դա գործընկերության աստիճանի բարձրացնենք, հարաբերությունները պետք է կարգավորեն միջազգային իրավունքի շրջանակներում: Եթե ռուսներն իրենց համար պետություն են, մենք էլ մեզ համար ենք պետություն, սա ազգային ողբերգություն է, ի՞նչի սյունիքի դեպքերն ազգային ողբերգություն չէին: Ռուսական ռազմաբազան ինչքան մեզ է պետք, այնքան էլ ռուսներին՛՛,-շեշտեց նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ