07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

”Իրավիճակն իսկապես շատ լուրջ փոփոխություն է կրել”

 Վախենամ, որ հունվարի 12-15-ից հետո մենք անսահման հեռացել ենք ՛՛հայ-ռուսական դարավոր բարեկամության՛՛ առասպելական ենթատեքստից, և զգալիորեն մոտեցել ենք ՛՛Հայաստանը Կովկասում Ռուսաստանի ռազմաբազան է՛՛ գործնական ռեալիզմին: Ծեքծեքուն խոսակցությունների ժամանակն անցավ: Մեղավորներ չեմ փնտրում, հիմա դա անիմաստ է, պարզապես վավերացնում եմ իրողությունը:

Այս տարի հավանաբար այլևս ՛՛փափուկ բարձերով՛՛ խոսակցություններն ու մեղրածոր ժպիտները կփոխարինվեն կոշտ հրամանատարական հրահանգներով: Հայաստանում նույնպես լուրջ հստակեցումներ կլինեն: Հայաստանի ՛՛ռուսական դաշտը՛՛ ավարտին կհասցնի համալրումները, կդադարեցվեն ՆԱՏՈ-ի հետ համագործակցության սենտիմենտները, ՛՛քաղաքացիական հասարակության՛՛ մասին արդեն իսկ միֆական դաձած խոսակցությունները, կսկվի կոշտ ՛՛գրախոսությունը՛՛… Իրավիճակն իսկապես շատ լուրջ փոփոխություն է կրել, և թվում է՝ մեր հանրային դիպվածային խռովահույզ, կրքոտ հուզումները պետք է վերակառուցել սառը դատողության:

Հրանուշ Խառատյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ