07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Պերմյակովը քրեական պատասխանատվության է ենթարկվելու ՀՀ տարածքում. Կոստանյան

ՀՀ-ը ձեռնարկել է ու ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները ՀՀ օրենսդրությամբ ու միջազգային իրավունքով պայմանավորված եղանակներով, որպեսզի մենք ունենանք, ենթարկենք քրեական պատասխանատվության մեղավորներին, ցանկացած անձի, որ որևէ առնչություն է ունեցել այս ողբերգությանը: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ խոսելով ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի պատժի ու նրա պատիժը հայ իրավապահների կողմից անելու մասին:

՛՛Մենք այստեղ խոսում ենք իրավազորությունների հասկացության մասին, ունենք երկու տիպի իրավազորություն միջազգային ու աշխարհում՝ իրավազորություն անձնական ու տարածքային: Մի դեպքում երբ պետական իշխանությունը տարածվում է տվյալ աշխարահագրական դիրքից, երկրորդ՝ երբ տարածքվում է անձի վրա անկախ աշխարահագրական դիրքից՛՛,-բացատրեց դատախազն, ապա անցավ տվյալ գործին: 

Նա նշեց, որ երկակի հանցագործություն է կատարվել, որոնցից առաջինը զինվորական հանցագործություն է, Վալերի Պերմյակովը լքել է զորամասն առանց թույլտվության, ինչը ըստ պետական պայմանագրի, ՌԴ-ի դատական մարմինների գործն է, իսկ երկրորդը սպանությունն է, որն արդեն ՀՀ օրենքների ներքո է:

Կոստանյանը բացատրեց, որ Պերմյակովին որպես մեղադրյալ ներգարվելու որոշում է կայացվել ու այս պայմաններում իրականացվում է  ՀՀ իշխանությունների իրավազորությունը, այսօրվա ընթացքում համապատասխան քննչական ու դատավարական գործողություններ են իրականացվելու տվյալ անձի նկատմամբ: Միաժամանակ նա հորդորեց. ՛՛Սա այն հարցը չէ, որ մենք պետք է զգացմունքային լուծմամբ առաջնորդվենք, որովհետև մենք գործ ունենք միջազգային իրավունքի հետ, մենք գործ ունենք միջպետական հարաբերությունների հետ: Մենք բացարձակ չենք խոսում որևէ մեկին որևէ մի իրավազորություն հանձնելու, զիջելու մասին ընդհանրապես, և ընդամենը թյուր կարծիք է ձրավորվել: իսկ դատախազության հայտարարությունը ցույց է տալիս, որ հարգելի ժողովուրդ, մենք գործ ունենք միջպետական պայմանագրի հետ, հետևաբարա երկու պետությունների օրենսդրությունների համատեղելիության, կիրառության խնդիր կա՛՛:

Գլխավոր դատախազը հայտարարեց, որ նա ենթարկվելու է քրեական պատասխանատվության ՀՀ տարածքում:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվել են ընտանիքի 6 անդամների դիերը եւ 6 ամսական վիրավոր երեխան, ում տեղափոխել են հիվանդանոց: Հանցագործության հեղինակը ռուսական ռազմաբազայի ծառայող Վալերի Պերմյակովն է, ով խոստովանել է իր մեղքը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ