Նախկին ոստիկանը 22 կնոջ է սպանել
Իրկուտսկի շրջանի դատարանը նախկին ոստիկան Միխայիլ Պոպկովին ցմահ ազատազրկման է դատապարտել` 22 կնոջ բռնաբարելու եւ սպանելու համար, հաղորդում է ТАСС-ը:
Նախկին ոստիկանը խոստովանել է իր մեղքը եւ ասել, որ զղջում է իրեն “գազանի նման պահելու համար”:
Ինչպես պարզվել է, հանցագործի զոհեր են դարձել 18-40 տարեկան կանայք: 1994-2000 թվականների ընթացքում օրվա մութ ժամերին Անգարսկ քաղաքի կանայք սկսել են անհետանալ, ապա նրանց մարմինները հայտնաբերվել են տարբեր վայրերում` անտառներում, գերեզմանատներում, աղբանոցներում եւ այլն:
Պոպկովը, ով այդ ժամանակ ոստիկան է եղել, նախ բռնաբարել է կանանց, ապա սպանել նրանց, սակայն երկար ժամանակ ոչ ոք չի կասկածել, որ ոստիկանը կարող է սերիական մարդասպան լինել:
Հանցագործին բացահայտել են միայն 2012 թվականին: