Մի շարք մութ հարցեր /վիդեո/
՛՛Ինձ համար բավական մութ հարցեր կան մինչև հիմա, բացահայտում են, չեն բավահայտում, ճշտվում են որոշ հարցեր հօգուտ այդ տականքի, բայց մութ հարցեր են մնում՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քրեագետ Սերգեյ Գալոյանը՝ խոսելով Գյումրիում ոճրագործության հեղինակ Վալերի Պերմյակովի ցուցմունքների մասին:
Նախ ըստ Գալոյանի՝ աբսուրդ է, որ ռազմական բազայում գտնվող զինվորը, որի մոտ կար լիցքավորված մեկ ավտոմատ հրացան, դուրս է եկել քաղաքում շրջելու: ՛՛Սա ինչ աբսուրդ է մի երկրի ռազմական ուժերի համար, որ ծիծաղելի է դարձնում այս ռազմակայանի գոյությունը: Ծիծաղելի է, որ դուրս է գալիս առավոտյան 6:30-ին զբոսնելու, առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ սա խելագար է, եղբայրն էլ ազատազրկման է դատապարտվել կնոջն սպանելու համար, բա ո՞նց են սրան բերել բանակ մի երկրի, որի սահմանները պիտի պաշտպանի՛՛,-նշեց նա:
Գալոյանն աբսուրդային է համարում նաև այն, որ ըստ ցուցմունքի՝ ոճրագործը առավոտյան այդ է ժամին գնում ջուր խմելու, ապա սպանել է քնած մարդկանց: ՛՛Ի՞նչ պետք է եղած լինի, որ ես հավատամ, որ իսկապես ստիպված է եղել գնդակահարել վեց մարդու, ոչ մի պատճառ չի կարող լինել: Տարօրինակ է նաև, որ նա ժամանակ է ունեցել շորերը փոխելու, փող է գողացել, ո՞նց է կողմնորոշվել Գյումրի քաղաքում, գնացել քաղաքի հակառակ կողմ: Ըստ պաշտոնական վարկածի՝ ուզեցել է սահմանն անցնել, բայց ինքը հայտարարել է, որ չի ուզեցել անցնի սահմանը, ինչը ևս մութ է՛՛,-նկատեց նա:
Սերգեյ Գալոյանի խոսքով՝ տարօրինակ է նաև, որ այս գործով հայ փաստաբանը հրաժարական է տվել:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: