12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հանցագործները բռնաբարել են 71-ամյա միանձնուհուն

Հնդկաստանում ծանր հանցագործություն է տեղի ունեցել: Մի խումբ հանցագործներ ներխուժել են եկեղեցի` այն թալանելու նպատակով եւ բռնաբարել են 71-ամյա միանձնուհուն: Ոստիկանությունը կարծում է, որ միանձնուհուն կարող էին բռնաբարել վրեժից դրդված, նա վերջերս դիմել էր ոստիկանություն ու ասել, որ իրենց սպառնում են: Հանցագործները 5 հոգով են եղել, նրանք նախ գումարներն են վերցրել, ապա բռնաբարել են կնոջն […]

Հայրը 3-ամյա երեխային պատուհանից ցած է նետել, անցորդին հաջողվել է բռնել

Օմսկում 30-ամյա տղամարդը, գտնվելով թմրանյութի ազդեցության տակ,3-րդ հարկում գտնվող բնակարանի պատուհանից ցած է նետել իր 3-ամյա որդուն: Բարեբախտաբար, պատահական անցորդը նկատել է ընկնող երեխային եւ օդում որսացել նրան, հայտնում է  РГ-ն: Երեխան տեղափոխվել է հիվանդանոց, նրա առողջությանը վտանգ չի սպառնում, իսկ նրա թմրամոլ հայրը ձերբակալված է:

«Կոռուպցիան միայն փողը վերցնելը չէ»

«Պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի խնդիրները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ընդգծեց, որ պայմանական վաղաժամկետ ազատման հայցերը քննող հանձնաժողովը ստեղծվեց իբր կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար, բայց արդյունքում այդ համակարգը չի գործում:  ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության վարչության իրավաբանական բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Միքայել Զախարյանը չհամաձայնեց.  «Ինստիտուտը գործում է, խնդիրը չափերի մեջ է, […]

Եվրանեսթում անդրադարձան կոռուպցիային ու դատական «անկախ» համակարգին

ՀՀ ԱԺ-ում շարունակվում է Եվրանեսթ ԽՎ լիագումար չորրորդ նիստը, որտեղ Անդրեա Մատտեո Ֆոնտանան անդրադարձավ ԵՄ ֆինանսական աջակցությունը արդարադատության ոլորտում, բարեփոխումների խթանման ծրագրին: Պատվիրակն ընդգծեց, որ Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Մոլդովայում վերջին տարիներին ներդրվել է 200 միլիոն եվրո դատաիրավական համակարգում տարբեր ծրագրեր իրականացնելու համար: ԱԺ Ժառանգություն խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն ասաց, որ Հայաստանի նման հետխորհրդային երկրներում […]

Մարտի 8-ին կանեփ է քաղել

Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները Սևան քաղաքի Նալբանդյան փողոցից, թմրամիջոց գործածելու և պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1983 թ. ծնված Անդրանիկ Մ.-ին:Խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվել է 1.3 գ կանեփանման զանգված: Անդրանիկ Մ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը 2015 թ. մարտի 8-ին քաղել է Սևան քաղաքի դպրոցներից մեկի դիմաց գտնվող դաշտամիջյան հատվածից՝ ծխելու եղանակով գործածելու նպատակով:Նշանակվել է […]

Ազնիվ չէ մեղադրել Հայաստանին. Թևան Պողոսյանը՝ եվրոպացի պաշտոնյաներին

Եվրանեսթի այսօրվա նիստի ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը նշեց, որ եվրոպական Նոր հարևանության ծրագիրը հիմնված է եղել հենց անվտանգության խնդրի վրա: «Բայց այդ ծրագրում ոնց որ թե պակասում էր հենց անվտանգությունն ու պաշտպանությունը: Կա շահերի հարց: Ինձ համար զարմանալի է այն մոտեցումը, որ մի կողմից ԵՄ-ն նախընտրում է ավելի շատ համագործակցել այն երկրների […]

«Մեծահարուստ» Գևորգը լոռեցի Շողիկից 1,5 մլն դրամ է հափշտակել. Ժամանակ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ավարտվել է Գևորգ Այվազյանի գործի դատական քննությունը: Ըստ մեղադրանքի՝ 26-ամյա Գևորգ Այվազյանը 2014 թվականի մարտի 13-ին «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթացել է Լոռու մարզի բնակչուհի Շողիկի (անունը փոխված է) հետ: Չարաշահել է նրա վստահությունը, խաբել ու մարտի 18-ից մինչև ապրիլի 5-ը խարդախությամբ հափշտակել է Շողիկի 1 միլիոն […]

Պայթուցիկ՝ Մայակ թաղամասում

Մարտի 14-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1967 թ. ծնված Արայիկ Հ.-ն Ջրվեժի տրոլեյբուսների վերջին կանգառի դիսպետչերական կետի մոտ պայթուցիկ է գտել: Մեկնած օպերատիվ խումբը Ջրվեժի Մայակ թաղամասի թիվ 3 շենքի դիմաց՝ ճամփեզրին, հայտնաբերել է ականանման առարկա /տեսակը պարզվում է/: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում […]

Արմանը ջարդել է Յուրիկի քիթը

Մարտի 16-ին, ժամը 12.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «քթի շրջանի քերծվածք, աջ ստորին կոպի փափուկ հյուսվածքի սալջարդ, գլխի գագաթային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, գլխուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1965 թ. ծնված, նախկինում դատված Յուրիկ Թ.-ն և հայտնել, որ իրեն ծեծել են: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի