30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինքնասպան եղած գործարարից «քաշվածները»…

2015 թվականի փետրվարի 16-ին Նոր Հաճնի իր առանձնատանն ինքասպան էր եղել Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի տնօրեն Աբրամ Ամիրխանյանը: Գործարարին պատկանող «Լևոն Ամիրխանյան», «ՎԵՆԵՑԻԱ ՊԼԱԶԱ», «ՈՒՐՄ», «Ագրոպետրոլ սերվիս» ընկերությունների կողմից Սայաթ-Նովա 40, 40/1, Խանջյան 29, Չարենցի 70/8, Վարդանանց 69, Աճառյան 40/9 (հյուրանոցային համալիր) հասցեներում կառուցված բազմաբնակարան շենքերի շահառուները ցանկանում եմ հանդիպել վարչապետին:

 «2007 թվականից մինչև օրս մեզանից ոմանք ամբողջությամբ, իսկ ոմանք էլ մասնակի կատարել են նշված շենքերում ձեռք բերված բնակարանների դիմաց նախնական պայմանագրերով նախատեսված վճարումները, վերանորոգել, կահավորել և փաստացի բնակվում են իրենց պատկանող բնակարաններում:

Բայց այսօր մեզ մեր տնից հանում են, քանի որ բնակարանները սեփականաշնորհված չէն, մեր անունով չէր, Ամիրխանյանը մեզ անընդհատ ասում էր, եկեք այսօր, եկեք վաղը ու այդպես չորս տարի մեզ տարավա բերեց, մինչև մահացավ ու մեզ նման փաստի առջև կանգնեցրեց»,-մեզ հետ զրույցում ասաց Սայաթ-Նովա 40/1 բնակիչներից Մանվել Մարգարյանը։

Տեղեկացնենք, որ ընկերության հետ նախնական պայմանագրեր կնքելուց ավելի ուշ բնակիչները տեղեկացել են, որ այդ ընկերությունների իրական սեփանակատեր Աբրամ Ամիրխանյանը (հանրությանը հայտնի է Համլետ Ամիրխանյան անուն, ազգանունով) իրենց պատկանող և իրենց կողմից փաստացի օգտագործվող բնակարանները և տարածքները առանց բնակիչների գիտության գրավադրել է ՀՀ-ում գործող տարբեր բանկերում և վարկային կազմակերպություններում:

 «Մենք երկար տարիներ ի վեր ապրել ենք Խանջյան 29 հասցեյում։ 2007 թվականին պայմանագիր ենք կնքել «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի հետ, որ բնակարանը օտարում ենք, փոխարենը 3 տարի հետո նույն հատվածում մեզ ապահավում են բնակարանով։ Նախ երեք տարին դարձավ 7-տարի, անընդհատ ասում էինք սարքում են, կվերջացնեն, բայց նրա մահից հետո ամեն ինչ իրար խառնվեց։ Այս տարիների ընթացքում մենք վարձով էին բնակվում, որի գումարը Ամիրխանյանն էր վճարում, բայց վերջին մի քանի ամիսներին այլևս գումար չուներ և մենք էինք վճարում»,-ասաց Խանջյան 29 շենքում բնակարան ստացողներից՝ տիկին Զեյֆիռան։

Վերջինս տեղեկացրեց, որ իրենց շենքը գրավադրված է «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ»-ում։ Բնակիչները կառավարությունից՝ վարչապետից ուզում են ստանալ պատասխան` ի՞նչ է լինելու իրենց ճակատագիրը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ