28 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

«Մենակ մնալուց չեմ վախենում». Փոստանջյանն ու Ջհանգիրյանը բախվեցին

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, արդեն տեղեկացրել ենք, որ քննարկվում է Վալերի Պերմյակովին Հայաստանին փոխանցելու մասին նախագիծը, որ ներկայացրել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը դիմեց հեղինակին:

«Այ դուք ասում եք, որ պահաջում են Պերմյակովին փոխանցել, ոչ թե հանձնել, այլ պետությունների հետ ունեցած հարաբերույթուններում, բացի հանձնելուց կամ արտահանձնել եզրույթից, այլ եզրույթ օգտագործո՞ւմ ենք»,- հարցրեց Ջհանգիրյանը:

Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, որ փոխանցել բառը որպես տերմին չկա, բայց քանի որ հայ ռուսական հարաբերությունները բարիդրացիական են, և նա ապօրինություն է թույլ տվել Հայաստանում, ինքը ընտրել է փոխանցել եզրույթը: Գագիկ Ջհանգիրյանը նաև հիշեցրեց միջպետական պայմանագիրը. «Եթե մենք նայում ենք միջպետական պայամնագրերը, եթե ձերբակալումը կատարվել է ՀՀ-ի իրավապահ մարմիների կողմից, ապա ձերբակալվածը գտնվում է մեր իրավազորության ներքո:

Եթե ՀՀ տարածքում ձերբակալումը կատարվել է ռուսական բազայի կամ ռուս իրավապահ մարմինների կողմից, ապա նա գտնվելու է ռուսական իրավապահների հսկողության ներքո»,- ասաց Ջհանգիրյանը և նշեց, որ այսօր շատ մարդիկ թյուրիմացության մեջ են գցում Ավետիսյանների հարազատներին:

«Ավետիսյանների նման նախագծերով գցում են թյուրիմացության մեջ»,- ասաց Ջհանգիրյանը: «Թյուրիմացության մեջ դուք եք փորձում գցել»,- պատասանեց Փոստանջյանը: «Ես կողմ եմ քվեարկելու նախագծին, որ դու մենակ չմնաս, իմ հետ մի վիճի»,- ասաց Ջհանգիրյանը: Փոստանջյանն էլ արձագանքեց, որ ինքը մենակ մնալուց չի վախենում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ