«Պետք է գնան ռուսական ռազմաբազա և վերցնեն Վալերի Պեմյակովին»

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտականա հանձնաժողովում քննարկվում է «Ժառանգություն» խմբակցությաn պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած` «Վալերի Պերմյակովին Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու մասին» նախագիծը: Փոստանջյանը նշեց, որ հայ իրավապահ մարմինները դատապարտվել են անգործության և ոչ մի քայլ չեն ձեռնարկում Գումրիում Ավետիսյանների ընտանքին սպանած Վալերի Պերմյակովին Հայաստանին հանձնելու ուղղությամբ:
«Խախտվել է, թե՝ ՀՀ սահմանադրությունը թե՝ մեր օրենքները, իրավական ընթացակարգը մատանանշում է, որ ՀՀ Գլխավոր դատախազը, Ոստիկանապետը կամ ԱԱԾ պետը պետք է վերցնեն ձերբակալման որոշումը, գնան ռուսական ռազմաբազա և վերցնեն Վալերի Պեմյակովին: Սկզբում պետք է նրան տանեն ժամանակավոր պահման մեկուսարան, այնուհետև քրեակատարողական հինարկ: Սա է պահանջում ՀՀ օրենսդրությունը, որն այս պահի դրությամբ մեր իրավապահ մարմինները հրաժարվում են իրականացնել»,- ասաց Փոստանջյանը:
Պատգամավորը չի տեսել Գևորգ Կոստանյանի կողմից ՌԴ գլխավոր դատախազին ուղարկված նամակը, ինչպես նաև դրա պատասխանը: «Ես չգիտեմ, թե ՀՀ Գլխավոր դատախազն ինչ դիմում է ներկայացրել իր ռուս գործընկերոջը, բայց նա Գյումրիում հայտարարեց, որ միջնորդություն է ներկայացնելու, որ Վալերի Պերմայոկովին փոխանցեն Հայաստանին: Հետո մենք մամուլից տեղեկացանք, որ նա նամակ է գրել Ռուսաստանի գլխավոր դատախազ Չայկային, սակայն ոչ այդ նամակը մենք տեսել ենք, ոչ էլ այդ նամակի պատասխանը»,- ասաց պատգամավորը և հավելեց, որ բացի սպանության գործից պետք է քրեական գործ հարուցել նաև սահմանը ապօրինի լքելու վերաբերյալ: