30 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Կրակողը Պերմյակո՞վն էր. նոր մանրամասներ /վիդեո/

«Ավետիսյանների սպանության բացահայտման գործում այսօր այսօր ստեղծվել է մի իրավիճակը, որը իրավաբանորեն ճիշտ չէ, ուստի իրավաբանական լուծում այս հարցին չի կարող լինել»-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ավետիսյանների ընտանիքի տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը՝  հավելելով, որ այս ամենը չէր լինի, եթե ի սկզբանե Վալերի Պերմյակովը չհայտնվեր ռուսական կողմի մոտ եւ նրա դեմ քրեական գործ չհարուցվեր սպանության մեղադրանքով։

Գյումրիում հունվարի 12-ին սպանդի ենթարկված  Ավետիսյանների իրավահաջորդները ներկա են գտնվել մի շարք փորձաքննությունների:

«Դատաձգաբանական փորձաքննության համաձայն՝ կրակոցներն արձակվել են դեպքի վայրում հայտնաբերված զենքից, որն ամրակցված է Վալերի Պերմյակովին: Դատակենսաբանները պնդում են, որ Վալերի Պերմյակովի քրտինքը և դեպքի վայրում հայտնաբերված հագուստի և կոշիկների վրա հայտնաբերված քրտինքը իրենց խմբային պատկանելությամբ նույնն են»,-ասաց Սահակյանը՝ հավելելով, որ միանշանակ պատասխանել՝ արդյոք դրանք պատկանո՞ւմ են Վալերի Պերմյակովին, թե ոչ՝ կարող են տալ դատագենետիկական փորձաքննության արդյունքում:  

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ