12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Բարեբախտաբար

Երևանում ընթացող Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստի ժամանակ համակարգող, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հայտարարեց, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Նշենք, որ իր ելույթում Նիկոլ Փաշինյանն էր խոսել ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայության մասին: «Եվրոպական կառույցներում ու կառույցներին կից կան մասնագիտական խմբեր, որոնք հենվելով եվրոպական կոնվենցիայի վրա՝ տալիս են գնահատականը: Բարեբախտաբար, կապված քաղաքական բանտարկայների առկայության հետ՝ դա […]

«Քաղաքական կամք է պետք»

Հայաստանում բարեփոխումները սկսվել են 2001 թվականից`Հայաստանի ԵԽ-ին անդամակցելուց հետո՝ միջազգային պարտավորությունների բեռի տակ: Այսօր Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստին ասաց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Պատգամավորի համոզմամբ՝ ԵՏՄ-ին անդամակցությունից Հայաստանն արդեն դառը պտուղներ է քաղում: Ինչ վերաբերում է ընտրություններին ու դատական համակարգին, Մարուքյանի խոսքով` միայն լավ ընտրական օրենսդրություն ունենալով` ազատ ընտրությունների մասին խոսելը քիչ է. նախ […]

Տիգրան Համասյանի փրկության պատմությունը

Երաժիշտ, երգահան Տիգրան Համասյանը շատ է ուզում հոգևոր երաժշտության իր մշակումները հնչեն իր նախնիների հայրենիքում՝ Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցում:  Տիգրանի նախնիները Կարսից են: Նրա նախապապը՝ Ալեքսան Հայրապետյանը, Կարսի Բաշքադիկլար գյուղից է, նախատատը՝ Հռիփսիմե (Հոռոմսիմ) Ալեքսանյանը, Կարսի Փիլվարի գյուղից: Հայաստանի ազգային արխիվում պահպանվում է Կարսի Բաշքադիկլար գյուղի 1902թ. Չափաբերական մատյանը, որում նոյեմբերի 28-ին գրանցված է 21-ամյա […]

Պոռնոգրաֆիկ սկանդալ դատական համակարգում

Մեծ Բրիտանիայում պոռնոգրաֆիկ սկանդալ է տեղի ունեցել դատական համակարգում.  երեք դատավոր հեռացվել է աշխատանքից՝ աշխատանքային համակարգչով պոռնոգրաֆիկ տեսանյութեր դիտելու համար:, հայտնում է BBC-ն: Մեծ Բրիտանիայի դատական համակարգի ղեկավարը նշել է, որ դատական իշխանության պաշտոնատար անձի կողմից աշխատանքային համակարգչով նման նյութեր դիտելը պարզապես աններելի է: 

Ուկրաինան Պուտինի և Շոյգուի մասին տեղեկությունները կփոխանցի Հաագայի դատարան

Ուկրաինան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և պաշպանության նախարար Սերգեյ Շոյգուի մասին տվյալներ է հավաքում, որոնք կապված են Ղրիմի գործի հետ, գրում է iinews.ru-ն: Այդ տեղեկությունները պետք է փոխանցվեն Միջազգային քրեական դատարանին: Նման հայտարարություն է արել Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն:

Ձերբակալվել է նախագահի դեմ մահափորձ նախապատրաստելու մեղադրանքով

Միսուրի նահանգի բնակիչը ձերբակալվել է ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբամային սպանելու սպառնալիքի համար: 24-ամյա Քեմերոն Ջեյմս Ստութը պատրաստվում էր 270 տրամաչափի հրացան ձեռք բերել` նախագահին առաջիկա շաբաթների ընթացքում սպանելու նպատակով, հաղորդում է Reuters-ը: Հանցագործը մանրամասնորեն ուսումնասիրել էր Սպիտակ տան և եկեղեցու տարածքը և փորձել հարմար դիրք գտնել, որտեղից կարող էր կրակել նախագահի վրա: Քեմերոնը պլանավորում […]

«Ես հույս ունեմ, որ այդ խմբակցությունները կներկայացնեն անձանց»

 «Այս պահին ընթանում է Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի ձևավորման պրոցեսը, այնտեղ կան հանձնաժողովի անդամներ, որոնք ի պաշտոնե են ընդգրկվում այդտեղ, կան քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչ և ընդդիմադիր խմբակցություններրի ներկայացուցիչներ»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ անդրադառնալով նոր ձևավորվող Կոռուպցայի դեմ պայքարի հանձնաժողովի ձևավորման աշխատանքներին: Նախարարը հայտնեց, որ որքանով ինքն է […]

Մահացել է նախկին ՆԳ նախարարը

Կյանքից հեռացավ Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար Վլադիմիր Դարբինյանը: Ծնվել է 1931 թվականին, Իջեւանի շրջանի Աչաջուր գյուղում: Ոստիկանության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում ասվում է. «Երեւանի պետական համալսարանի պատմության, այնուհետեւ՝ իրավաբանական ֆակուլտետներն ավարտելուց հետո անցել է կուսակցական աշխատանքի: 1969 թվականից մինչեւ 1975 թվականը Վլադիմիր Դարբինյանը Հայաստանի ներքին գործերի նախարարն էր: Ներքին գործերի նախարարության եւ նրա ստորաբաժանումների […]

Հաշված Ժամերի ընթացքում Հայաստանը պետք է լքի «օրենքով գող» «Եզդի Ռաֆոն» /վիդեո/

Criminal.am-ին հասած տեղեկությունների համաձայն, ՀՀ-ի կրիմինալ աշխարհում սկսված գործընթացների ու վերադասավորումների արդյունքում հաշված ժամերի ընթացքում ՀՀ-ն պետք է լքի «օրենքով գող» Ռազմիկ Ամոյանի` «Ճակոյի» եղբայր, Ռաֆիկ Ամոյանը` «Եզդի Ռաֆոն» : 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի