28 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

«Ես հույս ունեմ, որ այդ խմբակցությունները կներկայացնեն անձանց»

 «Այս պահին ընթանում է Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի ձևավորման պրոցեսը, այնտեղ կան հանձնաժողովի անդամներ, որոնք ի պաշտոնե են ընդգրկվում այդտեղ, կան քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչ և ընդդիմադիր խմբակցություններրի ներկայացուցիչներ»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ անդրադառնալով նոր ձևավորվող Կոռուպցայի դեմ պայքարի հանձնաժողովի ձևավորման աշխատանքներին:

Նախարարը հայտնեց, որ որքանով ինքն է տեղյակ, համապատասխան խմբակցություններին հարցումներ են ուղարկվել, որպեսզի վերջիններս ներկայացնեն իրենց թեկնածուներին: «Ես հույս ունեմ, որ այդ խմբակցություններն, այնուամենայնիվ, կներկայացնեն անձանց և ներկայացված կլինեն խորհրդում: Երբ հանձնաժողովը ձևավորվեց, ըստ այդմ կորոշենք առաջին նիստն ու սկզբնական քայլերը այդ գործունեության»,-ասաց նա:

Հարցին, որ որոշ ՀԿ-ներ հայտարարարություն են տարածել, որ ցանկացել են մաս կազմել խորհրդում, սակայն մերժվել են, նախարարը չհակադարձեց. «Այո, նման քննարկում եղել է՝ թվաքանակը ավելացնելու, բայց այս պահին երկու ներկայացուցիչ ունենք Կառավարության ընդունած որոշման համաձայն, իրավիճակից կախված հետագայում կկողմնորոշվենք. հույս ունեմ, որ ՀԿ-ները որոնք փորձառություն ունեն այս դաշտում, պատասխանատվություն են զգում այս պրոցեսի համար, կմասնակացեն. մենք շահագրգիռ ենք, որ իրենք մասնակցեն»,-նշեց Մանուկյանը:

Դիտարկմանը, որ այդ կառույցի նկատմամբ վստահություն չկա, քանի որ շատերը բարձրաձայնում են, որ չեն ուզում մաս կազմել մի հանձնաժողովի, որի անդամները բիզնեսով են զբաղվում, նախարարը նկատեց. «Ես կրկնեմ իմ պատասխանը՝ հույս ունեմ, որ այն կազմակերպությունները, որոնք իսկապես ծանրակշիռ են, մեծ փորձառություն ունեն այս ոլորտում, գործին կմասնակցեն»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ