11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

«Սա ցույց է տալիս, որ մեր վիճակը բարվոք է»

Կառավարությունն այսօր իր հերթական նիստին որոշում ընդունեց ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացնել 160 հազ. եվրոյին համարժեք դրամ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ընդդեմ Հայաստանի կայացրած վճիռների պահանջը կատարելու համար: «Ղարիբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործով երկու հայցերի վճռի պահանջը կազմում է 52 հազ. եվրոյին և 64 հազ. եվրոյին համարժեք դրամ, «Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի […]

Նշանակվեց Արմեն Գեւորգյանը

Կառավարությունն այսօրվա նիստին որոշում ընդունեց Արմեն Գևորգյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, որ Արմեն Գևորգյանը նախկինում աշխատել է Կադաստրի պետական կոմիտեում: 

Կապտուկներ՝ ոստիկանների հետ ընդհարման արդյունքում /վիդեո/

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի խաղաղ հավաքների դիտորդական խումբը հայտարարություն է տարածել երեկ` նախագահի նստավայրի մոտ տեղի ունեցածի վերաբերյալ:Հիշեցնենք` հրմշտոց էր սկսվել բանակում սպանված զինվորների ծնողների եւ ոստիկանների միջև: «Սույն թվականի մայիսի 13-ին, ՀՀ նախագահի նստավայրի առջև, ճաղավանդակների մոտ խաղաղ հավաք էին իրականացնում և իրենց բողոքն արտահայտում բանակում սպանված զինվորների ծնողները: Նրանք նախագահի աշխատակազմից պահանջում էին պատասխան […]

Պատգամավորը կդատվի՞. «Ժամանակ»

«Ժամանակը» գրում է. «Գլխավոր դատախազությունն ամեն կերպ, տարբեր գործերով փորձում է ապացուցել, որ պատգամավոր Կարո Կարապետյանին սպառնացել կամ ցանկացել են սպանել: Խոսքը Արթուր Զադոյանի եւ Գոհար Ենոքյանի գործերի մասին է: Կոնկրետ Ա. Զադոյանի մասով /ով մեքենայի մեջ, ինքնապաշտպանության նպատակով, մեքենայի բանալիով հարվածել էր զենքը մարտական դիրքի բերող պատգամավորի գլխին/ քննիչն անտեսել է նրա ցուցմունքները հաստատող […]

Արշակի մարդիկ «սատկացրել» են. Հրապարակ

«Հրապարակ» -ը գրում է. «Օրերս Նոր Արեշի 11-րդ փողոցի տներից մեկի վրա խուլիգանական հարձակում է տեղի ունեցել: Թաղի բնակիչները ւպատմում են, որ էրեբունիում հայտնի քրեական հեղինակությունը հաշիվներ է ունեցել բնակիչներից մեկի հետ: Նա իր բանդան ուղարկել է նրա տուն՝ արյունալի դասեր տալու, բայց խուլիգանները շփոթել են հասցեն եւ բոլորովին այլ տուն են մտել: Նրանք հարձակվել […]

Ինչ անել Սուրիկ Խաչատրյանի հետ. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է. «Այն բանից հետո, երբ նաեւ պաշտոնապես հաստատվեց, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը անմիջական մասնակցություն է ունեցել մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում եղբայրներ Մուշեղ եւ Հարություն Զաքարյանների ծեծի պատմությանը, ՀՀ ղեկավարությունում սկսել են քննարկել նրա հետագա ճակատագրի հարցը: Մասնավորապես, «ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը Եւ ՀՀ վարչապետ […]

Մերժել են

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Շանթ Հարությունյանի և ընկերների գործը վճռաբեկ դատարան չի հասել. այն մերժվել է: Շանթ Հարությունյանի և ընկերնի պաշտպանները միջնորդել են կամ արդարացնել իրենց պաշտպանյալներին, կամ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության համար։ Պաշտպանները բողոքարկել էին նաև առաջին ատյանի որոշումը, որը վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել։ Հիշեցնենք, դատավճռի համաձայն, […]

18 միլիոն հափշտակել է

Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում ավարտվել է  քաղաքացի Ա.Դավթյանի կողմից՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Արմենակ Դավթյանը Կապան քաղաքի բնակիչ Ա.Գևորգյանին ներկայացել է  որպես Կապանի տարածաշրջանի 12 գյուղերում շուրջ 30 միլիարդ ՀՀ դրամի ֆինանսավորման ենթակա շինարարական աշխատանքների կատարման ծրագրերի համակարգող-պատասխանատու եւ գործընկերային հարաբերություններ հաստատել […]

Պաշտպանության նախարարին գնդակահարել են միջոցառման ժամանակ քնելու համար /ֆոտո/

Հարավկորեական հետախույզները հայտնել են, որ Հյուսիսային Կորեայում գնդակահարել են երկրի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին` պաշտպանության նախարար Հեն Էն Չխոլին, քանի որ նա քնել է մի միջոցառման ժամանակ, որին ներկա է եղել նաեւ երկրի ղեկավար Կիմ Չեն Ինը, հայտնում է Lenta.ru-ն: Պաշտպանության նախարարի նման պահվածքը որակվել է իբրեւ պետական դավաճանություն, ինչի համար էլ նրան մահապատժի են ենթարկել: […]

Ազատել է աշխատանքից

Այսօր` մայիսի 13-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Վ. Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել եւ ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել Ոստիկանության Գորիսի բաժնի պետ Արա Դավթյանը: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Գեւորգ Ազիզյանը նշանակվել է ոստիկանության Գորիսի բաժնի պետ, ով մինչ այդ աշխատել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի