03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Մաքո՞ւր» են ՀՀ պաշտոնյաները

«Ես չէ, որ պետք է գնահատական տամ այս կառույցի գործունեությանը, բայց մենք պետք է հաշվի առնենք երկու հանգամանք: Այս հանձնաժողովն իր արդյունքը կարող է ցույց տալ միայն այսօրվա իր իրավասությունների ծավալի ու այսօրվա գործիքակազմից ելնելով»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ խոսելով ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեության մասին: Նախարարը համաձայն է, որ հանձնաժողովի գործիքակազմը թերի է և հնարավորություն չի տալիս հանձնաժողովին իրականացնել տեսականորեն բոլոր գործառույթներն իր արդյունքներով հանդերձ, որը հասարակությունն ակնկալում է:

Մանուկյանի խոսքով՝ եղած իրավասությունների սահմանում թեև դանդաղ, բայց իրավիճակի փոփոխություն պետք է նկատել: Նա շեշտեց, որ հանձնաժողովն ու հանձնաժողովի նախագահը շատ հարցեր բարձրացնում են, բայց լրատվամիջոցները մոտ ապագայում դրանց մասին տեղյակ կլինեն օրենսդրական նախաձեռնությունների տեսքով:

Հարցին, թե ՀՀ պաշտոնյաները «մաքուր» են աշխատում, նախարարն ասաց, որ դա հռետորական հարց է: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ