17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Կամրջի վրայով անցնելիս մի կին երեխային նետեց գետը, ինչը բարկացրեց Անդրանիկ Զորավարին

Գասպար Կիրակոսյանի պատմությունը

1895 թ., Մուշի Ոտնչոր  գյուղ

Սոնյա Սարգսյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր ընտանիքի պատմությունը: Ըստ Գասպար Կիրակոսյանի որդու` Գրորգ Ներսիսյանի պատմածի, գաղթի ժամանակ իր ծնողները դեռ մեկ տարվա ամուսնացած չեն եղել, իր մայրը  հղի է եղել և ծննդաբերել էճանապարհին՝ սայլի վար: Սովից ու մրսելուց երեխան մի քանի օրականում մահացել է:

Նկարում ` Կիրակոսյան  Գասպար  Ներսեսի,  ծնվ. 1895 թ. Մուշի  Ոտնչոր  գյուղում: Կողքին նրա  կինն  է` Կիրակոսյան Ֆիդան Թորոսի, ծնվ. 1900թ. նույն գյուղում: Լուսանկարն արված է Բաթումիում:  

«Ըստ Գասպար Կիրակոսյանի որդու` Գևորգ Ներսիսյանի պատմածի, գաղթի ժամանակ իր ծնողները դեռ մեկ տարվա ամուսնացած չեն եղել, իր մայրը  հղի է եղել և  ծննդաբերել է ճանապարհին՝ սայլի վար: 

Սովից ու  մրսելուց երեխան մի քանի օրական մահացել է: Մուշից նրանց դուրս էր բերել Անդրանիկն իր զորքով: Ճանապարհին հոգնածությունից ու սովից շատերի երեխաներն են մահացել:

Մի դեպք է պատմել Ֆիդան Կիրակոսյանը, որ կամուջի վրայով անցնելիս (նա չեր հիշում, թե դա որ կամուրջն է եղել. այդ ժամանակ  նոր էր 15 տարին բոլորել և երբեք գյուղից դուրս չէր եղել) մի կին մահացած երեխային նետել է գետը:

Զորավար Անդրանիկը տեսել է դա և  բոլորի ներկայությամբ խիստ ասել, որ  այս երեխաների համար է ինքն այսքան բան անում. «Ինչ է՝  կարծում եք՝ ձեր արյունը կարմիր է, քան երեխայինը, ուրեմն  դու էլ գնա նրա հետևից», ու մորն էլ ջուրն է նետել: Այս դեպքից հետո այլևս ոչ մի կին չի համարձակվել երեխային թողնել կամ գցել  ջուրը: 

Այս  զորքի մեջ է եղել նաև  Կիրակոսյան Գասպարի  եղբայրը` Մանուկ  Կիրակոսյանը:  Ֆիդանը  ունեցել  է  մի եղբայր` անունը Զաքար: Եղբորից լուր չի ունեցել, թե ինչ է նրա հետ պատահել`  չի իմացել: 

Նրանք  սկզբում գալիս են  Սպիտակ, այնունետև,  ըստ  որոշ  տվյալների, գնում են  Բաթում՝ իրենց բարեկամների մոտ: Բարեկամների  անունները և  ազգակցական կապը  ճշտում ենք, քանի որ շատերը մահացել են  և  որևէ մեկին գտնելը բարդացել է»:

Աղբյուր` ArmenianGenocide100.org

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ