06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայոց ցեղասպանությունը տեղի ունեցավ, որովհետև հայերին անզեն էին թողել. Ամերիկացի գիտնական

Bradenton Herald-ը ներկայացնում է Օքլենդի Անկախ համալսարանի հետազոտող Սթիվեն Հելբրուքի հոդվածը, որում հեղինակը պատճառաբանում է՝ ինչու են հայերը Ցեղասպանության ընթացքում անպաշտպան եղել իրենց ղեկավարների առջև: Հոդվածը ներկայացնում ենք ստորև, գրում է armeniangenocide100.org-ը:

«Անցյալ ամսվա ընթացքում հարյուրավոր նոր պատմություններ են գրվել, որոնք հաղորդում էին  1.5 մլն մարդու կյանք խլած համաշխարհային պատմության ամենամռայլ էջերից մեկի 100-րդ տարելիցի մասին:

 Այս պատմություններից գրեթե ոչ մեկը, սակայն, չէր նշում՝ ինչու էին հայերն անպաշտպան Օսմանյան կայսրության իրենց տիրակալների առջև. որովհետև օսմանցիները զինաթափել էին նրանց: Նույն մեթոդը կիրառում էին նացիստները 2 տասնամյակ անց՝ ոչնչացնելու Եվրոպայի հրեաներին:

 Մինչ Օսմանյան կայսրության հետնորդը՝ ներկայիս Թուրքիան,  վիճարկում է բազմաթիվ մանրամասներ կապված Հայոց ցեղասպանության հետ, մի շարք պատմաբաններ համաձայնության են եկել որոշ հիմնական փաստերի շուրջ: Առաջինը՝ քրիստոնյա հայերին զրկում էին հիմնական իրավունքներից օսմանցիների մահմեդական իրավունքի տակ: Երկրորդը՝ նրանք զրկված էին կառավարությունում մասնակցություն ունենալու իրավունքից: Երրորդը՝ օսմանյան իրավունքը հանցագործություն էր համարում առանց կառավարության թույլտվության ունենալ հրազեն: Ինչպես 1901 թվականին գրում էր բրիտանացի ճանապարհորդ Լինչը՝ «հայերին խստորեն արգելվում էր հրազեն ունենալ»:

Առաջին համաշխարհային պատերազմում օսմանցիների՝ Գերմանիային միանալուց և բրիտանական անխուսափելի թվացող ներխուժումից հետո, թուրքրեը որոշել էին տեղահանել հայերին, որոնք, նրանց կարծիքով, անվստահելի էին: Տեղահանման գործընթացը վերածվել էր մահվան երթերի, որոնց ընթացքում հարյուր հազարավորների սպանել էին ոչ մի տեղ չտանող ճանապարհին:

1915 թվականի տեղահանման հրամանագիրը մահապատիժ էր սահմանել ոչ միայն զինված դիմադրության համար, այլև թաքնվելու կամ որևէ մեկին թաքցնելու համար: Օսմանցիները նաև հրամայել էին, որ հայերի ունեցած ցանկացած հրազեն պետք է հանձնվեր կառավարությանը: Հակառակ դեպքում՝ հրամանագրում ասված է. «Զենքի հայտնաբերման դեպքում խիստ պատիժ է հասնում»:

Օսմանյան իշխանություններն անցնում էին հայկական տներով՝ հրացաններ փնտրելու նպատակով: Գյուղացիներին խոշտանգումներով դրդում էին խոստովանել թաքցրած զենքի մասին: Պատվիրվել էին զանգվածային մահապատիժներ:

Գերմանիայում գործընթացը սկսվել էր ավելի անմեղ կերպով:

Վեյմարյան Հանրապետությունում կոմունիստների և նացիստ ծայրահեղականների միջև սկսված քաղաքական անախորժություններից հետո մտցվեցին հրազենի սահմանափակումներ՝ քաղաքացիներից պահանջեցին կառավարությունից թույլտվություն ստանալ զենքի կիրառման համար: Դա իհարկե, միայն օրինապահ քաղաքացիներն արեցին:

 1931 թվականի վերջին հրազենի գրանցումը պարտադիր էր: Իսկ 1933 թվականին իշխանության եկավ Ադոլֆ Հիտլերը: Նացիստներն անմիջապես կիրառեցին զենքի գրանցումը սոցիալ-դեմոկրատներին և այլ քաղաքական ընդդիմախոսներին զինաթափելու համար: Սկսվել էր համակենտրոնացման ճամբարների դարաշրջանը:

 Հրեաների հերթը եկավ 1938-ի աշնանը, երբ նացիստները սկսեցին ճնշել հրեական համայնքին՝ վերցնելով տնտեսական ակտիվներն ու աշխատելով վտարել նրանց երկրից:

 Հոլոքոսթի սերմերն արդեն տնկած էին: Բեռլինում և ամբողջ Գերմանիայում ոստիկանությունը հրամայել էր բոլոր հրեաներին հանձնել իրենց զենքը: Գրանցումների շնորհիվ նրանք գիտեին՝ ովքեր են: Շատերը հերթերով շարվել էին ոստիկանության բաժանմունքների մոտ, ով էլ հրաժարվում էր հանձնել, կողոպտվում էին ու ձերբակալվում:

 Երբ հրեաները զինաթաված էին, ծուղակը սկսեց աշխատել: «Ճենապակյա գիշերը» կամ «Ջարդված ապակիների գիշերը» մեկնարկել էր: Ավազակները կողոպտել էին հրեական տները և խանութները, այրել սինագոգները: Հրեաներին ծեծի էին ենթարկում և սպանում: «Պահնորդական ջոկատների» կազմակերպության ղեկավար Հայնրիխ Հիմլերի որոշմամբ՝ հրեաների մոտ զենքի առկայությունը կսպռնար 20 տարի համակենտրոնացման ճամբարում պատժով: Այդպես 20.000 հրեա տղամարդ էր ազատազրկվել:

 Սկսվել էր պատերազմը և մինչև 1942 թվականը «հրեաների հարցն ամբողջությամբ լուծվել էր»: Հրեաների մոտ վերջին անգամ զենք էին փնտրում, ապա ուղղորդում մահվան ճամբարներ: Սպանվել է 6 միլիոն մարդ:

 Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոսթը միակ դեպքերը չեն, որոնցում դաժան տեղահանումները զինաթափում էին իրենց զոհերին, ապա սպանում:

 Նման մարտավարություն էր նաև ստալինյան Ռուսաստանում, Իդի Ամինի Ուգանդայում և Փոլ Փոթի Կամբոջայում: Ամերիկացիները պետք է հիշեն այդ իրադարձությունները հաջորդ անգամ, երբ Վաշինգտոնը փորձի սահմանափակել զենք ունենալու իրավունքը կամ էլ փորձի պահանջել զենքի գրանցումը: Պատմության հետ վիճել հնարավոր չէ»:

Աղբյուր՝ armeniangenocide100.org

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ