14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Պատգամավորը կդատվի՞. «Ժամանակ»

«Ժամանակը» գրում է. «Գլխավոր դատախազությունն ամեն կերպ, տարբեր գործերով փորձում է ապացուցել, որ պատգամավոր Կարո Կարապետյանին սպառնացել կամ ցանկացել են սպանել: Խոսքը Արթուր Զադոյանի եւ Գոհար Ենոքյանի գործերի մասին է: Կոնկրետ Ա. Զադոյանի մասով /ով մեքենայի մեջ, ինքնապաշտպանության նպատակով, մեքենայի բանալիով հարվածել էր զենքը մարտական դիրքի բերող պատգամավորի գլխին/ քննիչն անտեսել է նրա ցուցմունքները հաստատող […]

Արշակի մարդիկ «սատկացրել» են. Հրապարակ

«Հրապարակ» -ը գրում է. «Օրերս Նոր Արեշի 11-րդ փողոցի տներից մեկի վրա խուլիգանական հարձակում է տեղի ունեցել: Թաղի բնակիչները ւպատմում են, որ էրեբունիում հայտնի քրեական հեղինակությունը հաշիվներ է ունեցել բնակիչներից մեկի հետ: Նա իր բանդան ուղարկել է նրա տուն՝ արյունալի դասեր տալու, բայց խուլիգանները շփոթել են հասցեն եւ բոլորովին այլ տուն են մտել: Նրանք հարձակվել […]

Ինչ անել Սուրիկ Խաչատրյանի հետ. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է. «Այն բանից հետո, երբ նաեւ պաշտոնապես հաստատվեց, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը անմիջական մասնակցություն է ունեցել մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում եղբայրներ Մուշեղ եւ Հարություն Զաքարյանների ծեծի պատմությանը, ՀՀ ղեկավարությունում սկսել են քննարկել նրա հետագա ճակատագրի հարցը: Մասնավորապես, «ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը Եւ ՀՀ վարչապետ […]

Մերժել են

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Շանթ Հարությունյանի և ընկերների գործը վճռաբեկ դատարան չի հասել. այն մերժվել է: Շանթ Հարությունյանի և ընկերնի պաշտպանները միջնորդել են կամ արդարացնել իրենց պաշտպանյալներին, կամ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության համար։ Պաշտպանները բողոքարկել էին նաև առաջին ատյանի որոշումը, որը վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել։ Հիշեցնենք, դատավճռի համաձայն, […]

18 միլիոն հափշտակել է

Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում ավարտվել է  քաղաքացի Ա.Դավթյանի կողմից՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Արմենակ Դավթյանը Կապան քաղաքի բնակիչ Ա.Գևորգյանին ներկայացել է  որպես Կապանի տարածաշրջանի 12 գյուղերում շուրջ 30 միլիարդ ՀՀ դրամի ֆինանսավորման ենթակա շինարարական աշխատանքների կատարման ծրագրերի համակարգող-պատասխանատու եւ գործընկերային հարաբերություններ հաստատել […]

Պաշտպանության նախարարին գնդակահարել են միջոցառման ժամանակ քնելու համար /ֆոտո/

Հարավկորեական հետախույզները հայտնել են, որ Հյուսիսային Կորեայում գնդակահարել են երկրի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին` պաշտպանության նախարար Հեն Էն Չխոլին, քանի որ նա քնել է մի միջոցառման ժամանակ, որին ներկա է եղել նաեւ երկրի ղեկավար Կիմ Չեն Ինը, հայտնում է Lenta.ru-ն: Պաշտպանության նախարարի նման պահվածքը որակվել է իբրեւ պետական դավաճանություն, ինչի համար էլ նրան մահապատժի են ենթարկել: […]

Ազատել է աշխատանքից

Այսօր` մայիսի 13-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Վ. Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել եւ ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել Ոստիկանության Գորիսի բաժնի պետ Արա Դավթյանը: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Գեւորգ Ազիզյանը նշանակվել է ոստիկանության Գորիսի բաժնի պետ, ով մինչ այդ աշխատել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) […]

Վարդան Պետրոսյանի ազատ արձակման նախապայմանները

Դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը իր հարցազրույցներում բազմիցս  ասել է, որ շուտով դերասանը ազատ կարձակվի։ Նրանից փորձեցինք պարզել, թե ազատ արձակման նախապայամնները  որոնք են. «Ազատության մեջ գտնվելու համար երեք պայման կա, որ Վարդան Պետրոսյանը կարող է ազատության մեջ հայտնվել։ Առաջին՝ կվերանայեն խափանման միջոցը և իր նկատմամբ կընտրվի բաց տիպի ռեժիմ, երկրորդ՝ վաղաժամկետ պայմանական ազատումն […]

Հալեպում վիճակն օրհասական է. կոչ աշխարհասփյուռ հայությանը

Ինչպես տեղեկացնում է «Aleppo» ոչ կառավարական կազմակերպությունը,  վերջին օրերի ընթացքում Հալեպում ստեղծված օրհասական վիճակի պատճառով բազմաթիվ հալեպահայեր դիմել են «Հալեպ» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ դեպի Հայաստան տոմս գնելու համար օգնության խնդրանքով, գրում է asbarez.com-ը: Հաշվի առնելով հայ համայնքի խիստ ծանր դրությունը՝ «Հալեպ» կազմակերպությունը կոչ է անում հնարավորության դեպքում օգնել ծանր իրավիճակում հայտնված և օգնության խնդրանքով դիմած […]

Վրաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի պետը. Shamshyan.com

Այսօր՝ մայիսի 13-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Ջերմուկ քաղաքի բնակիչ, 27-ամյա Էդգար Հովսեփյանը իր վարած Opel Vectra մակնիշի 35 RT 255 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 107-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս ճամփեզրի վրա վրաերթի է ենթարկել Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Հրազդան Կոստանյանին, գրում է shamshyan.com-ը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի