04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Լքել է հանրապետությունը. Հայկական ժամանակ

ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտարարել է որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ում հայտնի ծեծկռտուքի գործով որպես վկա բերման ենթարկելու որոշում էր կայացվել հեռացել է հանրապետությունից:

 ՀՀ ոստիկանությունից ստացվել է գրավոր պատասխան, որ այն անձինք, որոնց հարկադիր բերման ենթարկելու մասին որոշում է կայացվել քննիչի կողմից, չեն կարող ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին, քանի որ մայիսի 8-ից բացակայում են հանրապետությունից:

«Հայկական ժամանակը» նկատում է, որ խնդրո առարկա ծեծկռտուքը, որի ընթացքում մարմնական ծանր վնասվածքներ են ստացել երկու երիտասարդներ, տեղի է ունեցել մայիսի 2-ին: Հենց հաջորդ օրը բագմաթիվ ԶԼՄ-ներում տեղեկություն է հրապարակվել, որ նշված ծեծկռտուքի հիմնական մասնակիցներից մեկը եղել է հենց վկայի որդին՝ Տիգրան Խաչատրյանը: Սակայն մեր իրավապահները Տիգրան Խաչատրյանին սկսել են փնտրել միայն 10 օր անց։

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ