04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Անահիտ Բախշյանը դիմում է ոստիկանությանը

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը վրդոված է: Բախշյանի վրդովմունքը այն ծնողների հանդեպ է, ովքեր իրենց երեխաներին զրկում են կրթություն ստանալու իրավունքից:

Ավագանու անդամը  դիմում է ՀՀ ոստիկանությանը, որպեսզի նրանք որոնեն և գտնեն երեխաներին կրթության իրավունքից զրկած ծնողներին:

Այսօր կայացած ասուլիսի ժամանակ  Բախշյանն ասաց, որ իր տեղեկություններով՝ ամուսիններ Մխիթարյան Արթուրը և Պետրոսյան Անժելան, որոնք Աբովյանի քաղաքի բնակիչներ են, 2014թ. վերցրել են իրենց երկու երեխաներին եւ հեռացել անհայտ ուղղությամբ՝ զրկելով նրանց կրթության իրավունքից։

Անահիտ Բախշյանի խոսքով ` ոստիկանները այս ընտանիքի մասին գիտեն և այնպիսի տպավորություն է, որ չեն զբաղվում այդ հարցով.«Արթուրն ու Անժելան ունեն երեք երեխա և 4-րդին են սպասում: Երեխաներից երկուսը դպրոցահասակ են, մեկն էլ պետք է բանակ գնար, բայց խուսափել է և փախչել»:

Անահիտ Բախշյանը նշեց, որ ԶԼՄ-ների միջոցով այս խնդիրը բարձրաձայնելով `ցանկանում է պատկան մարմինների ուշադրությունը սևեռել այս խնդրին. «Այս ընտանիքի մասին  ցանկանում եմ հայտնել նաև Աբովյանի խնամակալության  և հոգաբարձուների խորհրդին»,-հավելեց Անահիտ Բախշյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ