14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Դեռահասը հրդեհել է իրենց բնակարանը, կան զոհեր

Մոսկվայի բարձրահարկ շենքերից մեկի բնակարանում հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում 48-ամյա կինն ու նրա 12-ամյա դուստրը մահացել են, հայտնում է “Интерфакс”-ը: Պարզվել է, որ բնակարանը հրդեհել է 16-ամյա դեռահասը, ով ասել է, որ միշտ վիճել է խորթ հոր հետ, ինչի պատճառով էլ նման քայլի է գնացել: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

4 տարեկան է եղել, երբ աչքի առաջ սպանել են հորը

Աղավնի Գալայճյան-Բարդախչյանի պատմությունը 1891 թ. Հրաչուհի Բարդախչյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր հորական տատի պատմությունը: Աղավնի Գալայճյանը ծնվել է 1891 Այնթապում: Նա 4 տարեկան է եղել, երբ  սուլթան Համիդի ջարդերի ժամանակ երեխաների և կնոջ աչքի առջև սպանել են հորը՝ Կարապետ Գալայճյանին: «Ես՝ Հրաչուհի Սամվելի Բարդախչյանս, Ցեղասպանություն տեսած, ջարդերի ու կոտորածների միջով անցած չորս մեծ գերդաստանի չորրորդ սերունդն […]

Սպանության փորձի և բռնաբարության համար

Մայիսի 18-ին, ժամը 09.40-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1965 թ. ծնված Դավիթ Ն.-ն, որը 2014 թ. հունիսի 26-ից Բելգիայի Հանրապետության իրավապահների կողմից գտնվում էր միջազգային հետախուզման մեջ: Մեղադրանքները՝ սպանության փորձ և բռնաբարություն:

Թուրքիայում կրակել են 19-ամյա երգչուհու գլխին

Թուրքիայում կրակել են 19-ամյա երգչուհի Մութլու Քայան գլխին, նա տեղափոխվել է հիվանդանոց: Երգուհու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հայտնում է Lenta.ru-ն: Մինչ այդ աղջիկն իր հասցեին սպառնալիքներ է ստացել՝ թուրքական հեռուստաընկերությամբ հեռարձակվող հայտնի երգի մրցույթին մասնակցելու որոշման հետ կապված:  Նախնական տվյալներով` հարձակվողը գիշերը մտել է երգչուհու տան այգին և կրակել ննջարանի պատուհանից:

Ձեռքերն այրել են ու հարկադրել.հացադուլ նախագահականի մոտ /վիդեո/

80 ամյա Թագուհի Չոլախյանը այսօր վաղ առավոտից հացադուլ է հայտարարել և իր բողոքի ձայնն է փորձում բարձրացնել նախագահական նստավայրի մոտ: Տարեց կինը վատառողջ է ու իր փոխանցմամբ բարձր ճնշում ունի: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ պատրաստ է ավելի ծայրահեղ քայլերի, քանի որ որդուն անհարկի մեղադրել են ու դատապարտել 12 տարվա ազատազրկման: Մեզ պարզելով ձեռքի […]

Հարսանիքի ժամանակ տղամարդը սպանել է 6 հյուրերի, ապա` իրեն

Սերբիայում հարսանիքի ժամանակ տղամարդը հրացանով կրակել եւ սպանել է իր 6 ազգականներին, ապա ինքնասպան է եղել, հայտնում է ТАСС գործակալությունը: Տեղի ոստիկանությունից մեկնաբանել են, որ իրենք պարզպես են, որ սպանության պատճառը «ընտանեկան չհարթված խնդիրն են եղել»:

Հայերին լցրեցին խառնարանի պես ինչ-որ փոսի մեջ ու սկսեցին անդադար կրակել

Գոհար Գրիգորյանի պատմությունը 1911 թ., Տրապիզոն Բաղշի Զաքարյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր տատի պատմությունը: Նա պատմել է, որ մի երեկո թուրքերը ներխուժել են իրենց տուն, ծեծլ-քշելով տարել են հորը, հետո էլ իրեն ու մորն են քշել բլուրն ի վեր: Այնուհետև լցրել են խառնարանն ու հենց վերևից կրակել հայերի վրա: «Ես ուզում եմ գրել իմ տատիկի մասին, […]

Պալաչի նույն անվամբ ևս մեկ թեկնածու է գրանցվել

Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրված թեկնածուները դարձան վեցը: Հիշեցնենք, որ ավելի վաղ առաջադրվել էին Վահագն Գևորգյանը, ում սատարում է ՀՀԿ-ն, Կարապետ Իսրայելյանը և Արթուր Հարությունյանը: Այնուհետ առաջադրվել է անկուսակցական  և ոչ մի տեղ չաշխատող Սամվել Հակոբյանը:  Այսօրվա դրությամբ առաջադրվել են ևս երկուսը՝ անկուսակցական Էդվին Թադևոսյանը և Արթուր Հարությունյանը: Նշենք, որ վերջինիս անուն ազգանունը, ինչպես նաև հայրանունը […]

Կրկին միջադեպ Գորիսում

Մայիսի 16-ին, ժամը 20.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «աջ ազդրի հետին և կողմնային մակերեսի, աջ սրունքի վերին երրորդականի կտրած վերք, աջ ծնկան հոդի առաջային մակերեսի քերծվածք, աջ ձեռքի 4-րդ և 5-րդ մատների կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 1984 թ. ծնված Արտավազդ Տ.-ն, որտեղ հայտնել է, որ վնասվածքներն ստացել է քաղաքային […]

Սյունիքի մարզպետի որդին ոստիկանությունում է

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը ներկայացել է ոստիկանություն: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Տիգրան Խաչատրյանը գտնվում է ոստիկանության Գորիսի բաժանմունքում: ՀՀ քննչական կոմիտեն Տիգրան Խաչատրյանին հարկադիր բերման ենթարկելու մասին որոշում էր կայացրել՝ Գորիսի «Սդըղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով: Հարուցվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի