28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դժգոհ են Կոստանյանից

«Բանակում զոհված զինծառողների ծնողներն ուղղակի դժգոհ են  երեկվա ձեր ելույթից, որովհետև կարծես թե դուք արդարացնում էիք ոստիկանների ուժ կիրառելը»,-այսօր Ազգային ժողովում ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն՝ արձագանքելով ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի՝ իր հարցերին հնչեցված պատասխանին: Հիշեցնենք, որ երեկ սկսվեց Գլխավոր դատախազության 2014 թվականի զեկույցը, և Գլխավոր դատախազը պատասխանեց միայն Մանուկյանի հարցին, ով արձագանքելու հնարավորություն չունեցավ, քանի որ ժամանակը սպառվեց:

Մանուկյանն ընդգծեց, որ Դատախազը կարող է ոստիկանների մասին խոսել օրենքով, սակայն նկատեց, որ երկու բան հնարավոր չէ հիմնավորել. խաղաղ ցույցերի և հավաքների մասին օրենքը և հարցի բարոյական կողմը: «Կարծում եմ՝ բոլորդ հնարավորություն ունեցել եք իմ՝ տարբեր պաշտոններում պաշոնավարման ժամանակ համոզվել, որ իմ լիազորությունները չեմ իրականացնում դժգոհության կամ գոհունակության արժանանալու համար՝ անկախ նրանից այդ դիրքորոշումը որևէ մեկին դուր է գալիս, թե ոչ»,-արձագանքեց Գլխավոր դատախազը:

Նա շեշտեց, չի կարող իր լիազորություններն իրականացնել՝ հաշվի առնելով հասարակության որոշ խմբի դրական կամ բացասական դիրքորոշումը. «Ես չեմ ցանկանա, որ մեր երկրում լինի մի որևէ Գլխավոր դատախազ, որ առաջնորդվի միայն հասարակական կարծիքով»,-ասաց նա: Անդրադառնալով բարոյականության ընկալմանը՝ Դատախազը նկատեց, որ այն սուբյեկտիվ գնահատման չափանիշ է և հիշեցրեց, որ ցանկացած իրավական պետությունում բարոյական է այն ամենը, ինչը բխում է օրենքից ու Սահմանադրությունից: «Այլ հարց է, որ մենք յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է գնահատենք իրավաչափ է այն, թե ոչ»,-շեշտեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ