06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Մարտի մեկի» գործի սայլը տեղից շարժվել է

Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին խնդրեց անդրադառնալ բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերի հարազատների փոխհատուցելու հետ կապված օրենքին, ինչպես նաև նախագահական նստավայրի դիմաց արեն որերորդ անգամ բողոքի ցույց անող մայրերին, ում որդիները զոհվել են բանակում խաղաղ պայմաններում: Մանուկյանը նաև հիշեցրեց, որ վեց ամիս առաջ հանդիպել էին «մարտի մեկի» զոհերի հարազատների հետ, և Կոստանյանը խոստացել էր, որ այս գործով «սայլը տեղից կշարժվի»:

Գևորգ Կոստանյանն ասաց, բռնությամբ կատարված հանցագործությունների տուժողների մասին խնդիրը եվրոպական դատարանում բարձրացրել է: Նա նշեց, որ պատգամավորը «մարտի մեկի» զոհերի հարազատների հետ կապված է մասնավորապես այս հարցը բարձրացնում և հիշեցրեց, որ ինքն ասել է, որ այս հարցի լուծումն ավելի ընդարձակվել է, պատրաստվել է օրենքի նախագիծ ոչ միայն «մարտի մեկի» զոհերի հանցագործների համար, այլ ընդհանրապես այն կոնտեքստում, որտեղ կա իրավական բազա: «Անկախ նարնից կվավերացնենք ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիան, թե ոչ, մեր երկրի օրենսդրությունը բավական հնարավորություն տալիս է այդ հարցերի լուծման համար, մասնավորապես ԱԺ-ում արդեն ընդունվել է քաղաքացիական օրենսգրքքւմ փոփոխություն:

Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերի բողոքի հետ կապված Կոստանյան ասաց, որ հակառակորդի հետ շփման գծում լարվածության արդյունքում սպանությունների թիվն աճել է, բայց փաստեց, որ ոչ հակառակորդի կողմից սպանությունների թիվը նվազել է: Նշեց, որ ՊՆ-ի կողմից ամեն ինչ արվում է նման դեպքերի թիվը նվազեցնելու համար: «Ամեն ինչ անում ենք, որ նվազեցնենք ռիսկը նման հանցագործությունների»,-ասաց նա: Կոստանյանն ընդգծեց, որ մայրերի նկատմամբ ոստիկանների գործողությունների վերաբերյալ պետք է հասկանալ՝ որ ոստիկանն օրենքով իրավունք ունի ուժ կիրառել, այլ հարց է՝ համաչափ է կիրառվել այդ ուժը, թե ոչ: Եթե ոստիկանը հնարավորություն չունի այլ եղանակներով ապահովել իր պարտականությունը, կարող է ֆիզիկական ուժ կիրառել:

Նա ընդգծեց, որ հանրապետության նախագահի նստավայրի, դատարանների մոտ որոշակի տարածության վրա արգելվում են հավաքներ՝ ըստ հանրահավաքների մասին օրենքի:

«Մարտի մեկի» վերաբերյալ դատախազը հիշեց, որ խոստացել է «մարտի մեկի» զոհերի հարազատներին, որ սայլը տեղից կշարժվի: Նա հիշեց, որ ասել է, որ այդ գործընթացը կարող է տեսանելի չլինել՝ քննության շահերից ելնելով և շեշտեց, որ այս պահին նպատակահարմար չէ ներկայացնել գործի մանրամասները:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ