02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Արտակին ծեծելով սպանել են.մայրը բացառում է ինքնասպանության վարկածը /վիդեո/

2010 թվականի հուլիսի 27-ին ծառայության վայրում հրազենային վնասվածքից մահացել է հայկական բանակի սպա, լեյտենանտ Արտակ Նազարյանը : Դեպքը տեղի է ունեցել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբներ» զորամասի հսկողությանը հանձնված մարտական հենակետերից մեկում: 

Նազարյանի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում Արտակ Նազարյանի հինգ ծառայակիցներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածով /ինքնասպանության հասցնելը/: Համաձայն պաշտոնական վարկածի՝ Ա. Նազարյանը ինքնասպան է եղել, իսկ  վերջինիս հարազատների պնդմամբ՝ սպանվել:

«Պայմանագրային զինծառայող, լեյտենանտ  Արտակ Նազարյանը չէր կարող ինքնասպան լինել, քանի որ 57 մարմնական վնասվածքներ ուներ և մահից առաջ կոմայի մեջ է եղել»:

 Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց Արտակ Նազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ  Ռուբեն Մարտիրոսյանը:

Համալսարանի արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտը պայմանագրային զինծառայության գնաց՝ հայրենիքը պաշտպանելու և նաև լավ աշխատավարձ ստանալու համար: Մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը  երբեք չի կարողանում հաշտվել կատարվածին, նա արդարադատություն է պահանջում:

«Ըստ հանցավոր նախաքննական մարմնի՝ զինվորներից յուրաքանչյուրը ամեն օր ծեծի է ենթարկել իր լեյտենանտին»,-նշեց իրավապաշտպանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ