06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Չարիք է հասարակության համար»

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը կաևորում է պետական մարմինների հաշվետու լինելը ժողովրդի, ինչպես նաև օրենսդիր մարմնի առջև: Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում, երբ ներկայացնում էր 2014 թվականի հաշվետությունը: Նա նշեց, որ դատախազության գործունեության հիմնական ուղղությունները եղել են կոռուպցիայի դեմ պայքարը, դատավորների, դատախազների չեզոքությունը, անպատժելիության մթնոլորտի դեմ ուղղված քայլերը, ոչ պրոֆեսիոնալության դեմ պայքարը: Նա նշեց, որ դատախազական կորպուսի կեսից ավելին փոխվել է, և համակարգը համալրվել է երիտասարդ կադրերով:

«Ոչ պրոֆեսիոնալ ու կոռումպացված դատախազը չարիք է հասարակության համար»,-ասաց նա ու ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, որ այս ընթացքում չի եղել և չի կարող լինել մի դեպք, երբ դատախազն իր իրավասությունների շրջանակից դուրս գա ու անպատիժ մնա: «Դատախազության համակարգում անզիջում եմ կոռուպցիոն ցանկացած երևույթի դեմ»,-նշեց նա: Դատախազությունում աշխատանքի անցնելու չափանիշները, ևս Գլխավոր դատախազի խոսքով, գիտելիքն է, անաչառությունը, իսկ տգետներն այստեղ տեղ չունեն: 

Կոստանյանը նշեց, որ չափազանց կարևոր է համարել երկար տարիներից եկած արատավոր փորձից ազատվելը: «Ես ամեն ինչ արել ու անելու եմ, որ երբեք որևէ մեկը չառնչվի կաշառակեր, անազնիվ և ոչ պրոֆեսիոնալ իրավապահի հետ»: Նա նաև հայտարարեց, որ ՀՀ-ում որևէ անձ չի կարող պատժվել իր չարածի համար:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ