21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Թող Արծվիկ Մինասյանը զիջի

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանից  նաիրիտցիները պահանջել են իրենց ընդգրկել ստեղծված  աշխատանքային խմբում , որը մինչև ապրիլի մեկը պետք է ուսումնասիրի «Նաիրիտ»-ում առկա վիճակը: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում  գործարանի աշխատակից Արմեն Դեմիրճյանը տեղեկացրեց, որ իրենց պահանջը բավարարվել է: «Երեկ նախարարությունից զանգեցին և մեր կողմից նախարարին ուղղված նամակին ի պատասխան խոստացան, […]

Ծառայողական քննություն է տարվում

Մարտի 8-ին Գորիսում աղմկահարույց դեպք է տեղի ունեցել, որում ներգրավված է Սյունիքի մարզի իրավապահների ողջ ղեկավար կազմը: Մարզի Ոստիկանապետը ծեծի է ենթարկել Արթուր Գևորգյանին՝ հայհոյանքներ տալով վերջինիս: Դեպքի առնչությամբ պարզաբանում ստանալու ակնկալիքով  դիմեցինք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին։ «Այդ դեպքի վերաբերյալ օրեր առաջ Ոստիկանության պետի հանձնարարությամբ ծառայողական քննություն է նշանակվել։ Ներկայումս այդ գործը […]

Աննան ստում է. Մուշեղը չի՞ սպանել Անի Մաջնունյանին /վիդեո/

«Նախաքննության մարմինը մեկ տարում պետք է գործողություններ իրականացնի և ավարտի նախաքննական պրոցեսը: Մուշեղ Մխիթարյանի գործով նախաքննությունն ավարտվել է երկու օր առաջ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մուշեղ Մխիթարյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը: Պաշտպանը դեռ ամբողջությամբ ծանոթ չէ գործի նյութերին, որովհետև նախաքննության ավարտը նոր է հայտարարվել: Ֆարմանյանը ընդգծում է, […]

Ոստիկանությունում սկանդալ է հասունանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ մարտի 8-ին Գորիսում աղմկահարույց դեպք է տեղի ունեցել, որում ներգրավված է Սյունիքի մարզի իրավապահների ողջ ղեկավար կազմը: Նշված օրը՝ երեկոյան, մի խումբ երիտասարդներ գնացել են Գորիսի «Դիանա» ռեստորան, բայց նրանց թույլ չեն տվել ներս մտնել՝ ասելով՝ փակ է: Երբ երիտասարդները նստել են ավտոմեքենան, որ դուրս գան, ռեստորանի դարպասներով անարգել ներս […]

Հարբած ամուսինները ծեծկռտուք են սարքել ինքնաթիռում /վիդեո/

Մոսկվայից Գոա թռչող ինքնաթիռում ծեծկռտուք է տեղի ունեցել։ Հարբած ամուսինները կռիվ են սարքել ինքնաթիռում։ Նրանք նախ այլ ուղեւորների հետ են վիճել, քանի որ նրանց անընդհատ նկատողություն են արել՝ աղմկելու համար։ «Կինն ու տղամարդը, հարբելով, սկսել են կռիվ անել ու դիմացի ուղեւորի բազկաթոռին ոտքերով հարվածել։ Մյուս ուղեւորները նկատողություն են արել նրանց, ինչից հետո նրանք բռունցքներով հարձակվել […]

29 ամյա Էդգարի վիճակը ծանր է. նոր մանրամասներ գնացքին բախված մեքենայի վարորդի վիճակից

«Երիտասարդը ստացել է ողնաշարի վնասվածք, կրծքավանդակի սալջարդ, ազդոսկրի կոտրվածք ունի: Էդգար Զոհրաբյանի վիճակը ծանր կայուն վիճակում է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին «Էրեբունի» բժշկական կենտրոնի լրատվական ծառայությունից: Հիշեցնենք, որ մարտի 17-ին՝ ժամը 23:00-ի սահմանում դեռ չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 05 ՕՕ 481 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 29-ամյա Է. Զ.) եւ ВЛ10У631 էլեկտրագնացքը, ինչի հետեւանքով Է. […]

Խնդրանք և պահանջ. բժիշկ Արամ Սարգսյանը դեմ է անհարգալից վերաբերմունքին

Օրերս համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է շտապօգնության բժիշկը խոսում տարեց տղամարդու հետ, ում ինքնազգացողությունը վատացել էր : Նրան օգնություն ցուցաբերելու համար հրավիրվել էր շտապ բժշկական օգնություն: «Արի գոնե, նստի: Այ մարդ, ստեղ հազար հատ մարդ կա, հո դու խայտառակ չե՞ս: Չես գալի՞ հըմի հիվանդանոց, հավեսդ չունեմ»,- ասել էր բժիշկը […]

Պերմյակովը թաքնվել է տնակում. նոր մանրամասներ

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում այսօր շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով արտագնա դատական նիստը: Մեղադրող դատախազը հրապարակել է գործում եղած փաստաթղթերը: Վերջինի ներկայացմամբ, դեպքից հետո Վալերի Պերմյակովից վերցված մազի, մեզի և արյան նմուշներում չեն հայտնաբերվել թմրանյութի հետքեր, ինչպես նաև ալկոհոլ: Այդպիսի  նմուշներ են վերցվել նաև Վալերի Պերմյակովի […]

Ոստիկանները հայտնաբերեցին ավազակային հարձակում կատարելու մեջ կասկածվողին

Ոստիկանության Երևան քաղաքի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, ՊՊԾ գնդի և Նոր Նորքի բաժնի ծառայողները մարտի 18-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Երևանի Ռոստովյան և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկից Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկել 1975 թ. ծնված Աղասի Մնացականյանին, ով կասկածվում է մարտի 16-ին Երևանի Գայի պողոտայի թիվ 7 հասցեում գործող տարադրամի փոխանակման կետում ավազակային հարձակում […]

Ձերբակալվել է 11 անգամ դատապարտված Համլետ Ղազարյանը

ՀՀ Ազգային անվտանգության  ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, մարտի 16-ին, ձերբակալվել է Կոտայքի մարզի  Հրազդան քաղաքի բնակիչ,  տարբեր հանցագործությունների համար նախկինում 11 անգամ դատապարտված, 1969թ. ծնված Համլետ Ռաֆիկի Ղազարյանը: Վերջինս տևական ժամանակ, ՀՀ Պաշտպանության նախարարության և ԼՂՀ Պաշտպանության բանակի բարձրաստիճան ղեկավարների անունից ԼՂՀ տարածքում ժամկետային զինվորական ծառայություն անցնող զինվորների ծնողներից՝  իրենց որդիներին ՀՀ տարածք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի