26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ոստիկանապետի հետ կապված աղմկահարույց գործը ուղարկվել է դատախազություն

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, մարտի 8-ին Գորիսում ոստիկանների նկատմամբ բռնության, ինչպես նաև տարածքի ոստիկանապետի կողմից քաղաքացու նկատմամբ բռնության գործը Սյունիքի մարզային քննչական վարչությունն ուղարկել է դատախազություն` ըստ քննչական ենթակայության ուղարկելու համար: Մեր այս տեղեկությունները քիչ առաջ հաստատեցին նաև Քննչական կոմիտեից:

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման՝ մարտի 8-ի  երեկոյան մի  խումբ երիտասարդներ գնացել են Գորիսի «Դիանա» ռեստորան, բայց նրանց թույլ չեն տվել ներս մտնել՝ ասելով՝ փակ է: Երբ երիտասարդները նստել են ավտոմեքենան, որ դուրս գան, ռեստորանի դարպասներով անարգել ներս է մտել Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը: Երիտասարդներից մեկը հարցրել է, թե ինչո՞ւ է օբյեկտը մեկի համար բաց, մյուսի համար՝ փակ: Այս խոսակցությունը լսելուն պես քաղաքացիական հագուստով ոստիկանապետը շրջվել է ու հաշիվ պահանջել երիտասարդից, ապա օձիքից բռնած, քարշ տալով փորձել է նրան ներս տանել: Այդ պահին 3 ընկերները դուրս են եկել մեքենայից՝ պարզելու, թե ով և ինչու է իրենց ընկերոջը քարշ տալիս:

Ոստիկանապետը, ըստ օրաթերթի, կարճ ռազբորկայից հետո անցել է բռունցքների ու ծեծի ենթարկել Արթուր Գևորգյանին՝ հայհոյանքներ տալով: Թերթը հաղորդել է, որ ոստիկանապետից բացի, ռեստորանում են եղել նաև այլ իրավապահներ:

Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ, որի նախաքննության ընթացքում մեղադրյալը նաև ցուցմունք է տվել իրավապահների կողմից իր նկատմամբ կիրառված բռնության մասին:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ