21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Փաստաթուղթ կեղծելու գործն ընդունվել է ՀՀ ՀՔԾ վարույթ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Գորիսի տարածքային բաժնում կատարված ստուգման արդյունքներով նույն ծառայության մոնիթորինգի և վերլուծության վարչության աշխատակիցների կազմած տեղեկանքում և դրա հիման վրա ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակիցների անցկացրած ծառայողական քննության եզրակացության մեջ իրականությանը չհամապատասխանող տեղեկություն ներառելու դեպքի առթիվ Գ. Շ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում 2016 թվականի […]

Հայտնաբերվել է կնոջ դի՝ պոլիէթիլենային տոպրակը գլխին փաթաթված

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1978թ. ծնված Լ.Քերոբյանի մահվան դեպքի առթիվ. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: 2016 թվականի մարտի 20-ին՝ ժամը 16:15-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ իր բնակարանի միջանցքում պառկած հայտնաբերվել է 1978թ. ծնված Լիկա Քերոբյանի […]

Բյուջե է մուտքագրվել 1.02 մլն.դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 14-18.03.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 900.0հազ.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել 795.72 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս: Մասնավորապես`  Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Լոռու  տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի […]

Դատապարտյալը գամել է ոտքերը

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը պարզաբնում է ներկայացրել՝ մարտի 19-ին armlur.am էլեկտրոնային կայքում հրապարակված «Ահազանգ. «Հրազդան» ՔԿՀ դատապարտյալը գամել է ոտքերը» հրապարակման առնչությամբ: Ըստ կայքի՝ դատապարտյալ Գարիկ Մելքոնյանի հարազատները հայտնել են, «որ վերջինս գամել է ոտքերը: Ահազանգողների փոխանցմամբ` դատապարտյալը նման քայլի է դիմել՝ իր նկատմամբ կատարված անօրինականությունների պատճառով»: ՔԿՎ հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, […]

Թուրքական ոստիկանությունը որոնում է ծայրահեղ վտանգավոր 3 ահաբեկիչների

Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ողջ երկրի տարածքում ոստիկանությունը ուժեղացված կարգով որոնողական աշխատանքներ է իրականացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամներ Ալի Դուրմազին, Յունուս Դուրմազին և Սավաշ Յըլդըզին հայտնաբերելու ուղղությամբ, գրում է Ermenihaber.am-ը: Ոստիկանությունը փորձում է կանխել հերթական ահաբեկչական հարձակումը, քանի որ օպերատիվ տեղեկությունների համաձայն հետախուզվողները հրահանգ են ստացել ահաբեկչական գործողություններ իրականացնել: Վտանգ կա, որ վերջիններս […]

Մուֆլոնի և քարայծի որսագողության հետքերով /ֆոտո/

Մարտի 17-ին www.syunikonline.am կայքը հրապարակել է «Վայրի կենդանիների սպանդ» վերնագրով նյութ, որտեղ տեղադրված էին որսագողության կադրեր՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված մուֆլոնի և քարայծի լուսանկարներով: Տեղեկատվությունը կայքին տրամադրել է Կապանի Օրհուս բնապահպանական տեղեկատվական կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանը: «Սարսափելի այս կադրերը, հավանաբար, որսագողության տիպիկ օրինակներ են: Չնայած տարածքները դեռ ճշգրտվում են, սակայն Աշոտ Ավագյանի տեղեկացմամբ՝ ամենայն հավանականությամբ, […]

Կալանավորված նախկին փոխնախարարը վիրահատվել է

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, զինված խմբի գործով մեղադրյալ Վահան Շիրխանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ իր պաշտպանյալին վիրահատել են: « Վիրահատությունը երեկ է տեղի ունեցել, ամեն ինչ բարեհաջող է անցել, այս պահին վիճակը բավարար է»,-ասաց պաշտպանը` հավելելով, որ դեռ պարզ չէ, թե որքան ժամանակ Շիրխանյանը կմնա հիվանդանոցում: Նշենք, որ Շիրխանյանը ունի […]

Մենք մեր տեսակետը չենք փոխել. ԿԸՀ նախագահը` ԸՕ նախագծից

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ  Ընտրական օրենսգրքի նախագծին` մանրամասնելով  լրատվամիջոցների և դիտորդների թվին առնչվող հարցը. «Ընտրությունների ժամանակ իրականում լինում էին դեպքեր, երբ տեղամասային կենտրոններում լինում էին շատ, նույնիսկ անծանոթ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, հսկայական թվով տարբեր կազմակերպությունների անդամներ՝ որպես դիտորդներ և չէին տարբերվում վստահված անձանցից: Համենայնդեպս այն դեռևս նախագիծ է միայն քննարկման […]

ԵՄ ներկայացուցիչները դրական են գնահատել Հայաստանի ջանքերը

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի համանախագահությամբ մարտի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի 7-րդ նիստը, որի ընթացքում քննարկվել են կոռուպցիայի և ահաբեկչության դեմ պայքարը, դատաիրավական բարեփոխումները, միգրացիոն խնդիրները, սահմանների կառավարումը, վիզաների դյուրացման գործընթացը, ինչպես նաև իրավական փոխօգնության ու անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող հարցերը: Հանդիպմանը մասնակցել […]

Պայթյուն Ստամբուլում․ կան զոհեր եւ վիրավորներ

Այսօր Ստամբուլի կենտրոնում՝ Թաքսիմ հրապարակի մոտակայքում, հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Lifenews-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր միջադեպի վայր շտապօգնության մեքենաներ եւ ոստիկանական ու հրշեջ բրիգադներ են ուղարկվել: Պայթյունի հետեւանքով, նախնական տեղեկություններով, երկու զոհ և 7 վիրավոր կա: Նախնական տեղեկություններով՝ պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի