21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ոստիկանապետի հետ կապված աղմկահարույց գործը ուղարկվել է դատախազություն

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, մարտի 8-ին Գորիսում ոստիկանների նկատմամբ բռնության, ինչպես նաև տարածքի ոստիկանապետի կողմից քաղաքացու նկատմամբ բռնության գործը Սյունիքի մարզային քննչական վարչությունն ուղարկել է դատախազություն` ըստ քննչական ենթակայության ուղարկելու համար: Մեր այս տեղեկությունները քիչ առաջ հաստատեցին նաև Քննչական կոմիտեից: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման՝ մարտի 8-ի  երեկոյան մի  խումբ երիտասարդներ գնացել են Գորիսի «Դիանա» ռեստորան, բայց նրանց […]

Պայթյուններ Բրյուսելի օդանավակայանում. կան զոհեր /ֆոտո/

Ժամեր առաջ Բրյուսելի օդանավակայանում երկու պայթյուն է հնչել։ Ականատեսները պատմել են, որ պայթյուններից մեկը որոտացել է թռիչքուղուց 200 մետր հեռավորության վրա, երկրորդը՝ անմիջապես թռիչքուղում։ Դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու ոստիկանները, նախնական տվյալներով՝ 10 հոգի մահացել է, 8-20 վիրավոր կա։ Մարդկանց օդանավակայանից տարհանել են, այս պահին օդանավակայանը փակվել է, թռիչքներ չեն իրականացվում։

Կենտրոնական բանկը զգուշացնում է

Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ ՀՀ օրենսդրության համաձայն` Հայաստանի Հանրապետություն տարածքում գործող գրավատները կարող են տրամադրել միայն անձնական օգտագործման շարժական գույքի գրավով ապահովված կարճաժամկետ սպառողական վարկեր: Ընդ որում` սպառողական վարկերը տրամադրվում են բացառապես ՀՀ դրամով: Հաշվի առնելով վերոնշյալը, ԿԲ-ն հայտնում է, որ գրավատների կողմից արտարժույթով վարկեր առաջարկելն անօրինական է, և նման դեպքերում հորդորում է դիմել Կենտրոնական բանկ` […]

Կալիֆորնիայում ոստիկանները հայի են սպանել

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում տղամարդը առեւանգել է ոստիկանական մեքենան, իսկ երբ ոստիկանները սկսել են հետապնդել նրան, փախուստի է դիմել, ու ոստիկանները նրա ուղղությամբ կրակ են բացել ու սպանել նրան։ Ինչպես պարզվել է, սպանվածը ազգությամբ հայ,  Նորթ Հալիվուդի 45-ամյա բնակիչ Գեւորգ Ալաչաջյանն է, գրում է losangeles.cbslocal.com-ը: Ինչպես պարզվել է, Ալաչաջյանը ահազանգել էր ոստիկանություն, ասել, թե իրեն օգնություն է հարկավոր։ […]

Կանաչ լույս են վառում. բաց նամակ Վլադիմիր Գասպարյանին. Իրատես de facto

Հարգարժան ոստիկանապետ, ՚ «Իրատեսի» նախորդ թիվ 17 համարում տպագրվեց «Ну и семейка» նյութը, որում պատմվում էր այն մասին, որ Մասիսի քաղաքապետ Սաշիկ Հակոբյանը ապօրինաբար բռնազավթել է քաղաքի Հանրապետության հրապարակում գտնվող լիճը և լճափնյա տարածքները կառուցապատում է անհասկանալի բետոնե շինվածքներով։ Մենք նշել էինք, որ Մասիս քաղաքի բնակիչ Օլգա Աարգսյանը փորձել է կանխել այս անհանդուրժելի գործողությունը, որն […]

Ինչու է լռում Քոչարյանը. Իրավունք

Ժամանակին լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին ի պատասխան, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ԲՀԿ-ի մասնատումից հետո մտադիր է Աժ պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ջանքերով նոր կուսակցություն ստեղծել, Ռ. Քոչարյանի գրասենյակի տնօրեն Վիկտոր Սողոմոնյանն ասել էր. «Գիտեք, այնքան անհեթեթություններ կան, եթե բոլորը մեկնաբանեմ … »։ Բայց, արի ու տես, որ շաբաթն ուրբաթից շուտ եկավ, եւ Վ. […]

Համագործակցության հրապարակային առաջարկություն

ՀՀ պաշտպանության նախարարությունը, հավատարիմ մնալով մարդու իրավունքների ոլորտում քաղաքացիական հասարակության հետ կառուցողական համագործակցության, ինչպես նաև բաց ու թափանցիկ աշխատանքի իր սկզբունքներին, քաղաքացիական հասարակությանն առաջարկում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության դրույթներից բխող գործողությունների 2017-2019թթ. ծրագրի նախագծի մշակման համար ներկայացնել առաջարկություններ: Բոլոր այն շահագրգիռ հասարակական կազմակերպությունները, որոնք ցանկություն և հետաքրքրություն ունեն իրենց ներդրումն ունենալու ՀՀ Մարդու […]

Ո՞ւր են մեր իրավապաշտպանները

Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Ֆեսբուկյան իր հարթակում գրել է. Արդեն մի քանի օր է` որոշ կայքեր և անհատներ անթաքույց ծաղրի են ենթարկում Հայ Եկեղեցու անդամ մի պարզ հավատացյալի, որ, ապավինելով Աստծուն, դիմել է հոգևորականի օգնությանը: Հարց է ծագում. ո՞ւր են մեր իրավապաշտպանները: Վայրկյան անգամ չեմ կասկածում` եթե խոսքը վերաբերեր այլ կրոնական […]

Բացառիկ տեսանյութ.ինչպես է Գորիսի ոստիկանապետը ծեծի ենթարկում իր տեղակալի եղբորը,ապա՝ ձերբակալում.armlur.am

Armlur.am-ը գրում է. Մարտի 8-ին Գորիս քաղաքում Սյունիքի իրավապահների ողջ ղեկավար կազմի մասնակցությամբ և ներկայությամբ տեղի ունեցած աղմկահարույց դեպքով Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով ծառայողական քննություն է նշանակվել: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը. «Ներկայումս այդ գործը ծառայողական  քննության ընթացքում է Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում»,- հավելել է Ա. […]

Սավչենկոն մեղավոր է ճանաչվել ռուս լրագրողների սպանության գործում

Ռոստովյան շրջանի դատարանը այսօր ուկրաինացի զինծառայող Նադեժդա Սավչենկոյին մեղավոր է ճանաչել ռուս լրագրողների մահվան, ինչպես նաեւ անօրինական կերպով ՌԴ սահմանը հատելու մեջ, հայտնում է РИА Новости-ն։ Դատարանը ապացուցված է համարել, որ Սավչենկոն մի քանի անձանց հետ հանցավոր համաձայնության գալով՝ սպանություններ է իրականացրել ատելության ու թշնամության պատճառներից ելնելով։ Սավչենկոյի դատավճռի ընթերցումը շարունակվում է, այն կտեւի 2 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի