29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ես միասեռական եմ` տրանսվիստիտ, դրսում զբաղվել եմ մարմնավաճառությամբ. բաց նամակ Արփինե Հովհաննիսյանին

Henaran.am-ի խմբագրությունը ստացել է բաց  նամակ, որը հասցեագրված է  Արդարադատության նախարար  Արփինե Հովհաննիսյանին: Նամակագիրը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Արթուր Գագիկի Մելիքյանն է:

Ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ:

«Բաց նամակ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին

Հարգելի տիկին նախարար

Ես` Արթուր Գագիկի Մելիքյանս մեղավոր եմ ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1,1 կետով (գողություն) և դատապարտվել ազատազրկման 3 տարի 11 ամսի 25 օր ժամկետով ( Հանցանքը կատարելու պահին անչափահաս եմ եղել 16 տարեկան)

Կալանքս նախ կրել եմ «Աբովյան» ՔԿՀ-ում, որից հետո տեղափոխվել եմ «Նուբարաշեն» ՔԿՀ: Ես միասեռական եմ` տրանսվիստիտ, դրսում 3 տարի զբաղվել եմ մարմնավաճառությամբ:

Իմ երկրորդ անունը Լիկա է, ես ինձ կին եմ համարում, նույնիսկ` զգում: Թերևս սա է պատճառը, որ կալանավայրում մի տեսակ «խորթ»  աչքով են նայում, չեմ վախենում` կասեի նույնիսկ զզվանքով:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ից 2015 դեկտեմբերի 2-ին ինձ տեղափոխեցին «Հրազդան» ՔԿՀ, որտեղ դիմացա 18 օր: ՔԿՀ-ի աշխատակիցները ընդհուպ մինչև պետը վիրավորեցին ինձ սեռական կողմնորոշման համար, երկուստեք առաջացավ վիճաբանություն, կոնֆլիկտ:

Արդյունքում «Հրազդան» ՔԿՀ-ի ղեկավարության հետ թշնամություն ունենալու պատճառով քրեակատարողական հիմնարկների վարչության դատապարտյալների տեղաբաշխման հանձնաժողովի որոշմամբ նորից ինձ տեղափոխեցին «Նուբարաշեն» ՔԿՀ:

Նորացված Սահմանադրության 29-րդ հոդվածը սահմանում է խտրականության արգելքը: «Խտրականությունը կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությունը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական, կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից արգելվում է»,-ասված է 29-րդ հոդվածում:

ՀՀ  քրեակատարողական օրենսգրքի համաձայն դատապարտյալը ունի խղճի,  դավանանքի,  քաղաքական կամ այլ հայացքների ազատություն:

Չնայած այս ամենին խտրականությունը կա,  ինչևէ  սա այլ թեմա է:

Հարգելի տիկին նախարար, շատ-շատ եմ զղջում կատարած հանցանքիս համար, սեփական մաշկի վրա զգացի անազատության դառը պտուղները: Ինչպես ասում են՝  թշնամուս չեմ ցանկանա հայտնվի կալանքի տակ, զգա այդ ապրումները ( հիմա վերափոխվել եմ ամբողջովին, չորս պատերի մեջ ապրելը, ճաղավանդակներից արևին նայելը ու երազելը իմ մեջ շատ բան փոխեցին: Նաև փակի տակ` փորձեցի հասկանալ սխալս, մեղանչել Աստծո առաջ և ներում խնդրել մեղքերիս համար):

Մեծարգո տիկին Հովհաննիսյան, 2016թ. ապրիլին վաղակետ պայմանական ազատ արձակվելու  ժամկետ է լրանում, ինչի համար խնդրում եմ Ձեր միջնորդությունը` ինձ կալանքից վաղակետ ազատելու համար:

Ծնողներս ամուսնալուծված են, մայրս ավտովթարի պատճառով հիվանդություն է ձեռք բերել և ապրում է դեղերով: Նրան խնամում են քույրս ու եղբայրս, ովքեր հազիվ են ծայրը ծայրին հասցնում:

Նշեմ նաև, որ ընտրանիքս վարձով է ապրում: 19 տարեկան եմ ավյունով լիքը, ազատության մեջ իմ աշխատանքով կկարողանամ օգնել ընտանիքիս: Նորից եմ ասում` ես փոխվել եմ, հանցանքիս համար զղջացել եմ և այլևս ինչ պայմաններում էլ լինեմ, երբեք հանցագործություն չեմ կատարի: Հույս ունեմ, որ խնդրանքս չեք մերժի, կօգնեք ինձ, որպեսզի վաղակետ ազատվեմ՝ օրենքի սահմաններում է:

Նախապես շնորհակալ եմ»:

Հ.Գ Դատապարտյալի մեզ ուղղված փոքրիկ խնդրագրում նշված էր. « Ես ուզում եմ Աստծուց ներում ստանալ և վերադառնալ նորմալ կյանք: Ուզում եմ նորմալ սեռական կողմնորոշում ունենալ: Ամաչում եմ ու շատ մեղավոր զգում: Ես 19 տարեկան եմ ու ուզում եմ հետագա կյանքս մաքուր ապրել»:

IMG_7015IMG_7016

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ