14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը` Գասպարիին

Վարդգես Գասպարին հրապարակային կերպով սոցիալական ցանցերում վիրավորանքներ է հասցրել  հանրային պաշտպաններին, այն բանի համար, որ հանրային պաշտպանի  գրասենյակը քրեական գործով հանրային պաշտպաններով էր ապահովել Վարդգես Գասպարիին:

Այս կապակցությամբ պարզաբանում ենք հետևյալը՝

Հանրային պաշտպանի գրասենյակը քրեական գործերով հանրային պաշտպան տրամադրում է միայն վարույթն իրականացնող մարմնի (այդ թվում՝ դատարանի) որոշման հիման վրա։

Հանրային պաշտպանի գրասենյակը  երեք անգամ ստացել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի  որոշումներ, որոնցով դատարանը գտել է, որ «Վարդգես Լիվանի Գասպարիին պետք է ազատել իրավաբանական օգնության վճարից և դիմել ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակին՝ պաշտպան նշանակելու համար..»։

Հանրային պաշտպանի գրասենյակը պարտավոր էր ի կատարումն օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի ՝ տրամադրել գործը հանրային պաշտպանին, ինչը և կատարել է-   գործը հանձնվել է  հանրային պաշտպան Մերի Ալավերդյանին,  այնուհետև՝  Լլյուդվիգ Ավետիսյանին և Լիանա Գասպարյանին:

Նշված երեք հանրային  պաշտպանները  կարող էին պաշտպանի իրավիճակ ձեռք բերել Վարդգես Գասպարիի համաձայնությունը ստանալու պահից միայն: Այդ մասին բազմիցս և գրավոր և բանավոր պարզաբանվել է Վարդգես Գասպարիին:

Վարդգես Գասպարին  հրապարակավ սոցիալական ցանցերում անձնական վիրավորանքներ է հնչեցնել հանրային պաշտպաններ Մերի Ալավերդյանի և Անժելա Հոբոսյանի հասցեին նրանց պատիվն ու արժանապատվությունը վիրավորող մեկնաբանություններ անելով: ՀՊԳ ղեկավարը   գրավոր և բանավոր  հորդորել է  Վարդգեզ Գասպարիին  զերծ մնալ հանրային պաշտպաններին վիրավորանքներ հասցնելուց:

Սակայն  Վարդգես Գասպարին շարունակել  է հրապարակավ հանրային պաշտպաններին վիրավորանքներ հասցնել, ավելին՝ դատարանի միջանցքում և դատական նիստերի դահլիճում   հրապարակավ  վիրավորանքներ է  հասցրել հանրային պաշտպաններ  Լյուդվիգ Ավետիսյանին և   Լիանա Գասպարյանին:

Հարգելի Վարդգես Գասպարիի

Հանրային պաշտպաններ Մերի Ալավերդյանը, Լյուդվիգ Ավետիսյանը և Լիանա Գասպարյանը կատարել են իրենց մասնագիտական պարտականությունը և ներկայացել են դատարան օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարումն ապահովելու նպատակով:

Հանրային պաշտպանի գրասենյակը իրականացրել է մի քանի տասնյակ հազար  քաղաքացիների պաշտպանություն քրեական գործերով, տասնյակ հազար քաղաքացիների իրավաբանական օգնություն է տրամադրել քաղաքացիական և վարչական գործերով:

Ձեր իրավունքն է Ձեր ընտրած դատապաշտպանների միջոցով պաշտպանելու Ձեզ օրենքով սահմանված կարգով, օգտվեք Ձեր իրավունքից :

Դուք հայտարարում եք, որ պայքարում եք անօրինականության և ապօրինությունների դեմ: Ուրեմն բարի եղեք հարգել այն ինստիտուտը և այն անձանց, ովքեր գերծանրաբեռնված ռեժիմով ՀՀ բազմահազար անվճարունակ  քաղաքացիների շահերն են  պաշտպանում  և ներկայացնում:

Եթե դուք պաշտպանում եք մարդու իրավունքները ապա հարգեք դիմացինի արժանապատվությունը, մի վիրավորեք հանրային պաշտպաններին:

Կրկին հորդորում ենք Ձեզ զերծ մնալ հանրային պաշտպաններին վիրավորանքներ հասցնելուց:

Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար

Մելանյա Առուստամյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ