21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Կրակոցներ Երևանում. դիմակավորված ու զինված անձը հարձակում է գործել տարադրամի փոխանակման կետի վրա․ Shamshyan.com

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Նորք վարչակա շրջանում` Գայի պողոտայի վրա` «Երևան Սիթի»-ի հարևանությամբ գտնվող տարադրամի փոխանակման կետում հրազենի գործադրմամբ փորձել է ավազակային հարձակում կատարել, գրում է Shamshyan.com-ը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տականքը չի հասցրել իր սև գործն ավարտին, սակայն մի քանի կրակոցներ է արձակել […]

Վիճաբանություն և կրակոց Գյումրիում

Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մարտի 10-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Գյումրիի Խանջյան փողոցի 31 հասցեում գտնվող ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում արձակվել է կրակոց և Խրիմյան Հայրիկ փողոցի վերջնամասում հայտնաբերվել է 1987 թ. ծնված Մհեր Զ.-ի վարած «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան` վթարված վիճակում: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և […]

Ստամբուլում թալանել են հայ պրոֆեսորի առանձնատունը

Թուրքիայում կողոպտել են անվանի հայ պրոֆեսոր, 77-ամյա Հակոբ Քոթողյանի առանձնատունը: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Hürriyet» պարբերականի կայքը՝ մարտի 15-ին ժամը 15:00-ի սահմաններում երեք դիմակավոր անձիք ներխուժել են Քոթողյանի՝ Ստամբուլի Էմիրգան շրջանում գտնվող առանձնատունը, գրում է Ermenihaber.am-ը: Նրանք կապել են հայ պրոֆեսորի կնոջ՝ 63-ամյա Սյուզան Քոթողյանի ձեռքերն ու ոտքերը և պահանջել չհրկիզվող պահարանի գաղտնաբառը: Այնուհետև հափշտակելով պահարանում […]

Վերաքննիչ դատարանի դիմաց «թեժ» է

Այս պահին Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Գևորգ Սաֆարյանին գրավով ազատ արձակելու բողոքը: Henaran.am-ի թղթակիցը հայտնում է, որ դատարանի դիմաց ի պաշտպանություն Գևորգ Սաֆարյանի բողոքի ակիցա է ընթանում: Հիշեցնենք, որ նախորդ դատկան նիստին դատարանը մերժեց Գևորգ Սաֆարյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ վերաքննիչ բողոքը` խափանման միջոցը՝ կալանքը, փոխելու վերաբերյալ:

19 ամյա Ռոմանը դանակահարել է Արտաշեսին

Մարտի 13-ին, ժամը 23.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 35-ամյա Արտաշես Վ.-ն եւ հայտնել, որ Վաղարշապատի Վազգեն Առաջինի փողոցում ընկել է փոսը: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ mարտի 14-ին ոստիկանության ծառայողները պարզել են, որ Չարենցի թաղամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան […]

Կալանավորը հայտնել է իր նկատմամբ կիրառված բռնությունների մասին. հարուցվել է քրգործ

ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայող Ա. Թ.-ն հայտնել է, որ 2016 թվականի փետրվարի 16-ին` ժամը 18:00-ի սահմաններում, ծառայություն իրականացնելիս նկատել է քաղաքացու, ով փողոցում աղմկել և հայհոյանքներ է հնչեցրել, ինքը մոտեցել է քաղաքացուն և պահանջել դադարեցնել խախտել հասարակական կարգը, սակայն վերջինս չի ենթարկվել իր օրինական պահանջին: Իր կանչով դեպքի վայր են ժամանել ոստիկանության այլ աշխատակիցներ […]

Մայրը դանակահարել է 14-ամյա որդուն՝ համակարգչով խաղալու համար

Օմսկում քրեական գործ է հարուցվել կնոջ նկատմամբ, ով դանակահարել է հարազատ որդուն։ Ինչպես պարզվել է, մայրը 14-ամյա որդուց խլել է համակարգիչը, որպեսզի նա այլեւս խաղեր չխաղա։ Երբ որդին փորձել է խլել համակարգիչը, մայրը դանակահարել է որդուն։ Ավելի ուշ ոստիկաններին թե մայրը, թե որդին ասել են, թե տղային փողոցում են դանակահարել, անհայտ անձինք։ Սակայն ոստիկանները ամեն […]

Ո՞ր ուղղությամբ են տարվել թափառող կենդանինները. ոստիականությունը փորձում է պարզել

Կեսգիշերին անհայտ անձիք ապօրինաբար ներխուժել են «Յունիգրաֆ իքս» ընկերության կլինիկայի տարածք եւ իրենց հետ տարել կլինիկայում գտնվող կենդանիների։ «Յունիգրաֆ իքսը» ընկերությունից Henaran.am-ին հայտնեցին, որ դեպքի առնչությամբ ահազանգել է ոստիկանություն, որին  անմիջապես արձագանքել են եւ ժամանել  դեպքի վայր։ «Յունիգրաֆ իքսը» հույս է հայտնում, որ շատ արագ կբացահայտվի ապօրինություն գործած անձանց ինքնությունը։ Ընկերությունից նաեւ տեղեկացրեցին, որ կլինիկայից տարվել […]

Նոր մանրամասներ Սարի թաղի սպանությունից

Սարի-Թաղում գործող  թիվ 47 դպրոցի մոտ մարտի 13-ին տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել են երկու եղբայրներ։ Վերջիններիս նկատմամբ ևս նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, տեղեկացնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: Մարտի 13-ին Սարի-Թաղում գործող թիվ 47 դպրոցի դիմաց տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել […]

Ինչ կփոխի հայտարարված պատերազմը. Ժամանակ

Հայաստանում երեկ պատերազմ է հայտարարվել, սակայն ոչ արտաքին որեւէ հակառակորդի, այլ կրիմինալին, իսկ հայտարարողը եղել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Ոստիկանությունում անցկացված խորհրդակցության ընթացքում նա սպառնացել է խստագույնս պատժել կրիմինալ շրջանակների հետ որեւէ կապ ունեցող ոստիկանի` լինի շարքային թե բարձրաստիճան սպա եւ հայտարարել է, որ ոստիկանությունը պատերազմ է հայտարարում կրիմինալին: Վլադիմիր Գասպարյանն, իհարկե պատերազմը կարծեք թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի