14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ռոբերտ Քոչարյանը` ՀՀԿ ցուցակո՞ւմ. Ժամանակ

Թերթի զրուցկիցը Ռոբերտ Քոչարյանի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Գառնիկ Իսագուլյանն է: 

-Վարդան Օսկանյանը հերքում է Քոչարյանի հետ առնչությունը, կարո՞ղ ենք բացառել, որ արդեն համամասնական ցուցակի հրապարակման ժամանակ 2017-ին Ռ. Քոչարյանի անունը կլինի այդ ցուցակում։

– Որեւէ մեկը կարո՞ղ է բացառել, որ Ռ. Քոչարյանը կարող է գլխավորել, ասենք, հենց ՀՀԿ-ի ցուցակը, ի՞նչ տարբերություն։ Եթե այդ մարդիկ սկսեն հերքել, որ այդպիսի բան չկա, ես էլ կարող եմ ասել, որ չի բացառվում՝ գխավորի ՀՀԿ-ի ցուցակը կամ ՀՅԴ-ի ցուցակը։ Ինչո՞ւ ենք ռեալ իրանակությունը թողած՝ ընկել ինչ-որ աներեւութական բաների հետեւից։

– Պարոն Իսագուլյան, Դուք Վ. Օսկանյանի նոր ստեղծվելիք կուսակցությանն անդամագրվելու առաջարկ ստացե՞լ եք, եւ ապագայում արդյո՞ք բացառում եք համագործակցությունը, համամասնական ցուցակում տեղ գտնելը։ 

– Նախ թույլ տանք էդ մարդը բարով-խերով կուսակցությունը ստեղծի վերջացնի, Արդարադատության նախարարության համապատասխան կառույցների կողմից գրանցվի, որից հետո նոր կարելի է այդ, երեւույթների մասին խոսել։ Ես երեւի այն քաղաքական գործիչներից եմ, որի համար Հայաստանում որեւէ մեկը թշնամի չէ։

Արդեն ասացի, որ պարոն Օսկանյանի հետ հաճախ հանդիպել եմ, վերջին հանդիպումն էլ մոտ մեկ շաբաթ առաջ է եղել, որոշակի հարցեր ենք քննարկել։ Եվ նախօրոք ասեմ՝ «Ազգային անվտանգություն» կուսակցությունն ունի հստակ ծրագիր, որը վաղուց հրապարակված է, եթե պարզվի, որ ծրագրային շատ հարցերում մենք միասնական ենք, ապա որեւէ քննարկում, որեւէ համագործակցություն չի բացառվում։

Մանրամասները` թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ