05 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

Դատը շարունակվում է

Ավետիսյանների սպանության գործով դատարանում շարունակվում է նյութերի հրապարակումը։
Մարտի 18-ին մասնավորապես հրապարակվել են Պերմյակովին ձերբակալած՝ «Բայանդուր» ուղեկալի պետ Միխայիլ Խաչատրյանի ցուցմունքների մի մասը եւ պոմպակայանից արված լուսանկարները, որտեղ ենթադրաբար թաքնվում էր Պերմյակովը զորամասից փախչելուց հետո։ Դատարանը պատասխան է ստացել նաեւ այն հարցին, թե կարող էր արդյոք Պերմյակովը մնալ  կայանում՝ առանց սառչելու ռիսկի. պոմպակայանի շենքում ծածկոց է հայտնաբերվել։

Դատախազը թվարկել է որոշ նյութեր, այդ թվում՝ հեռախոսազանգերի գաղտնազերծումները, որոնք տրամադրել են «Օրանժ», «ՎիվաՍել» եւ «Բիլայն» ընկերությունները, ինչպես նաեւ փորձաքննությունների արդյունքները, դատախազների, պատգամավորների, փաստաբանների եւ օմբուդսմենի դիմումները։

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ