25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ո՞ւմ մեղքով են երեք անմեղ զինծառայողները դատապարտվել. ով է հատուցելու

«ՄԻԵԴ-ի դատավճիռը Մատաղիսի գործով» թեմայով այսօր՝ մարտի 18-ին  հրավիրված  քննարկմանն  անցնող 3 մեղադրյալների փաստաբաններից Հայկ Ալումյանը հայտարարեց, որ ՄԻԵԴ-ի՝ Մատաղիսի գործով վճիռը լիարժեք հաղթանակ էր ։

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մարտի 17-ին աղմկահարույց «Մատաղիսի» գործով որոշում է կայացրել, որի համաձայն՝ ՀՀ կառավարությունը պետք է 50 հազար եվրո վճարի հայցվորներին:

«Սա շատ մեծ փոխհատուցում է, և իմ գնահատմամբ՝ արդարությունն այս դեպքում վերականգնվեց լիարժեք»,-ընդգծեց պաշտպանը։

Դատարանի որոշմամբ՝ ՀՀ կառավարությունը որպես բարոյական փոխհատուցում Արայիկ Զալյանին պետք է վճարի 20 հազար, իսկ Մուսա Սերոբյանին և Ռազմիկ Սարգսյանին՝ 15 հազարական եվրո:

Հայցվորներ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը պահանջել էին դատարանից ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ («Խոշտանգումների արգելում») և 5-րդ («Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք») հոդվածներով նախատեսված իրավունքների խախտումները՝ 2004 թվականին Արայիկ Զալյանի և 2006 թվականին բոլոր երեք հայցվորների կողմից միասին ներկայացված բողոքի հիման վրա:

Նշենք, որ 2005 թ. մայիսի 18-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը սպանության համար մեղավոր էր ճանաչել թիվ 33651 զորամասի զինծառայողներ Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին և Մուսա Սերոբյանին նույն զորամասի երկու զինծառայողների սպանության համար և դատապարտել 15 տարվա ազատազրկման։

Անդրադառնալով  վճռին, որով Վճռաբեկ դատարանը բեկանել էր ստորադաս ատյանների որոշումները և ուղարկել գործը լրացուցիչ քննության, Հայկ Ալումյանը դա աննախադեպ համարեց` այն ժամանակ փաստաբան Զարուհի Փոստանջյանի «աննախադեպ համառության և պրոֆեսիոնալիզմի» շնորհիվ:

Հարցին, թե ի՞նչ պետք է լինի պետության անունից գործող այն պաշտոնյաների դեպքում, որոնք թույլ էին տվել խախտումներ, որոնց պատճառով պետությունը պետք է 50 հազար փոխհատուցի փաստաբանը արձագանքեց . «Պրոբլեմը տեղափոխվեց պետություն-պաշտոնյա դաշտ, թող պետությունը, իր պաշտոնյաներն իրար մեջ քննարկեն, թե ո՞ւմ պատճառով այդ վնասները կրեցինք»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ