25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Մոր որովայնում էլ իրավունք չունենք սպանելու» /վիդեո/

«Աբորտը դա հղիության ընդհատում է մինչև 22 շաբաթական ժամկետը:Աբորտները լինում են ինքնաբեր վիժում և արհեստական տարբերակով: Արհեստական աբորտները պետք է կատարվեն միայն բժշկական միջամտությամբ, քանի որ աբորտի ազդեցությունը օրգանիզմի վրա բացասական է լինում և այն կարող է արտահայտվել նաև մի քանի տարի անց»,-այսօր՝ մարտի 18-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց մանկաբարձ-գինեկոլոգ Լիլիթ Կոջոյանը:

Գինեկոլոգը նշեց, որ հղիության փուլում օրգանիզմը պատրաստվում է ծննդին, իսկ դրա ընդհատումը մի շարք հիվանդությունների պատճառ է դառնում:

Կոջոյանը առհասարակ դեմ է աբորտին: Նա իր պրակտիկայի ընթացքում երբեք նման գործնեություն չի իրականացրել:

Իրավաբան Մարինե Ֆարմանյանի դիտարկմամբ աբորտը կնոջ վերարտադրության իրավունքն է, քանի որ օրենքով  դեռևս արգելք չկա:

Մանկաբարձ-գինեկոլոգը կոչ է անում, որ հղիությունները և անգամ երեխայի սեռը պլանավորված լինի:

Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Ալավերդյանը այս խնդրին մոտեցավ մարդկային և բարոյական չափանիշները միաձուլելով:

«Գալով Աստվածաշնչյան հիմքերին ու սա մեկնաբանելով նշենք, որ Աստվածաշնչի հենց առաջին էջից տեսնում ենք, որ կյանքը Աստծո պատկերն է և մեր մեջ մենք չենք կարող կյանք սպանել: Իրավաբանորեն չի կարելի որոշել, թե որ շաբաթականից է մարդու կյանքը պաշտպանված, սա այլ հարց է: Այն որ Աստվածաբանական հայացքը ասում է, որ մարդը և կյանը արժեք է անգամ մոր որովայնում և մենք իրավունք չունենք այդ կյանքը վերացնելու: Սա արդեն Աստվածային պատվիրանն է: Մարդը հոգի է, անմահ հոգի և այն չի կարելի սարքել այս կամ այն  կազմակերպության հաշվարկի առարկա»,-ընդգծեց Տեր Նշանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ