15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ինչու է լռում Քոչարյանը. Իրավունք

Ժամանակին լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին ի պատասխան, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ԲՀԿ-ի մասնատումից հետո մտադիր է Աժ պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ջանքերով նոր կուսակցություն ստեղծել, Ռ. Քոչարյանի գրասենյակի տնօրեն Վիկտոր Սողոմոնյանն ասել էր.

«Գիտեք, այնքան անհեթեթություններ կան, եթե բոլորը մեկնաբանեմ … »։ Բայց, արի ու տես, որ շաբաթն ուրբաթից շուտ եկավ, եւ Վ. Օսկանյանի կուսակցություն բացելը առաջիկայում կդառնա իրականություն, ինչի մասին հայտնել է հենց ինքը։

Իսկ թե որքանո՞վ այն կապ ունի Ռ. Քոչարյանի հետ, եւ արդյոք հնարավոր է, որ նա գլխավորի կամ անդամակցի օսկանյանական կուսակցությանը, փորձեցինք հետաքրքրվել հենց Վ. Աողոմոնյանից, սակայն ապարդյուն։ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը համառորեն լռում է։ Այնպես որ, չի բացառվում այն, որ Ռ. Քոչարյանի գրասենյակում հետայսու կզբաղվեն նաեւ կուսակցական գործունեությամբ, ինչը ժամանակին անհեթեթություն էին համարում։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ