07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Բացառիկ տեսանյութ.ինչպես է Գորիսի ոստիկանապետը ծեծի ենթարկում իր տեղակալի եղբորը,ապա՝ ձերբակալում.armlur.am

Armlur.am-ը գրում է. Մարտի 8-ին Գորիս քաղաքում Սյունիքի իրավապահների ողջ ղեկավար կազմի մասնակցությամբ և ներկայությամբ տեղի ունեցած աղմկահարույց դեպքով Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով ծառայողական քննություն է նշանակվել:

Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը. «Ներկայումս այդ գործը ծառայողական  քննության ընթացքում է Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում»,- հավելել է Ա. Ահարոնյանը: Հիշեցնենք, որ նշված օրը՝ երեկոյան, մի խումբ երիտասարդներ գնացել են Գորիսի «Դիանա» ռեստորան, բայց նրանց թույլ չեն տվել ներս մտնել՝ ասելով՝ փակ է։ Երբ երիտասարդները նստել են ավտոմեքենան, որ դուրս գան, ռեստորանի դարպասներով անարգել ներս է մտել Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը։

Երիտասարդներից մեկը հարցրել է, թե ինչո՞ւ է օբյեկտը մեկի համար բաց, մյուսի համար՝ փակ։ Այս խոսակցությունը լսելուն պես քաղաքացիական հագուստով ոստիկանապետը շրջվել է ու հաշիվ պահանջել երիտասարդից, ապա օձիքից բռնած, քարշ տալով նրան փորձել է ներս տանել։ Ոստիկանապետը կարճ ռազբորկայից հետո անցել է բռունցքներին ու ծեծի ենթարկել Արթուր Գևորգյանին՝ հայհոյանքներ տալով։

Մանրամասները` տեսանյութում

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ