Ո՞ւր են մեր իրավապաշտպանները

Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Ֆեսբուկյան իր հարթակում գրել է.
Արդեն մի քանի օր է` որոշ կայքեր և անհատներ անթաքույց ծաղրի են ենթարկում Հայ Եկեղեցու անդամ մի պարզ հավատացյալի, որ, ապավինելով Աստծուն, դիմել է հոգևորականի օգնությանը:
Հարց է ծագում. ո՞ւր են մեր իրավապաշտպանները: Վայրկյան անգամ չեմ կասկածում` եթե խոսքը վերաբերեր այլ կրոնական կազմակերպության հետևորդի, չէին դադարի մեզանում հայտնի իրավապաշտպանների մեղադրական ճառերը` ի պաշտպանություն քաղաքացու կրոնական զգացումների:
Այս դեպքում անձը կրոնական փոքրամասնության չի պատկանում և իրավապաշտպաններն էլ կարծես անելիք չունեն:
Արդյո՞ք չեն ոտնահարվում նրա իրավունքները և վիրավորվում կրոնական զգացումները: Ո՞վ է կոչված կասեցնելու այս ցինիզմն ու անպարկեշտությունը: