21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Քոչարյանի առանձնատան վրա նռնակ նետողն անհավանական ցուցմունք է տվել. Ժողովուրդ

«Ինչպես հայտնի է՝ անցած ուրբաթ՝ 18:25-ի սահմաններում, Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքի ուղղությամբ ուսումնական նռնակ էր նետվել: Նախօրեին այդ գործով ձերբակալվեց Երևանի բնակիչ 32-ամյա Հովհաննես Մուրադյանը, որն իրավապահներին խոստովանել էր, թե ինքն է նռնակը նետել: Թերթի տեղեկություններով՝ ձերբակալված Հովհաննես Մուրադյանը հաշվառված է Ավանի հոգեբուժական կլինիկայում: Հովաննես Մուրադյանի մտերիմները պատմեցին, որ տղամարդն առողջական խնդիրներ ունի և […]

Ավազակային հարձակում երևանյան դեղատան վրա. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Աջափնյակ վարչական շրջանում գործող դեղատներից մեկի վրա իրականացված ավազակային հարձակման դեպքի առթիվ: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության […]

Մի գոռա. փոխգնդապետը՝ իրավաբանին /վիդեո/

«Պարոն գնդապետ թույլ տվեք մոտենանք դեսպանատանը և ասենք մեր ասելիքը : Մենք խոստանում ենք ձվեր չնետել  ու ավելորդ քայլեր չձեռնարկել»,-այսօր ՌԴ դեսպանատան մոտ կայացած «Ազատություն Լևոն Հայրապետյանին» քայլերթ-ակցիայի ժամանակ ոստիկանությանը դիմեց իրավաբան Հայկազ Մակարյանը: «Ձեր կոչը այստեղից ասեք ու գնացեք»,-պատասխանեց ոստիկանը: Ոստիկանների և ակտիվիստների խոսակցությունը գնալով թեժացավ: «Մի գոռացեք ու մի խախտեք օրենքը»,-ասաց փոխգնդապետը: Ցուցարարները խոստացան […]

Մարկ Զախարովն իր աջակցությունն է հայտնել Լեւոն Հայրապետյանին

ԽՍՀՄ և ՌԴ Ժողովրդական արտիստ Մարկ Զախարովը դիմել է  Մոսկվայի Զամոսկվորեցկու շրջանի դատարանին՝ ի աջակցություն հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանին, հայտնում է Sobesednik.ru-ն։ Նա մասնավորապես գրել է․ «Հայտնի լրագրող, գործարար և մեկենաս Լևոն Հայրապետյանի հետ ծանոթ եմ մոտ 40 տարի: Այս տարիների ընթացքում Լ. Գ. Հայրապետյանը ինձ զարմացրել է իր բարությամբ, մարդկանց հանդեպ հստակ վերաբերմունքով և […]

Մեսիջ Ռուսաստանից. ՌԴ դեսպանատան մոտ կրքերը թեժանում են /ֆոտո/վիդեո/

«Ազատություն Լեւոն Հայրապետյանին» նախաձեռնությունը եւ մի շարք քաղաքացիներ այս պահին իրականցնում են ակացիա: Մասնակիցների առաջին կանգառը եղել է ՀՀ ԱԳՆ շենքի մոտ: Նրանք բարձրաձայն ընթերցել են դիմում նամակը ուղված ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին : Մանակում մասնավորապես ասվում էր, որ հայ բարերար Լեւոն Հայրապետյանի նկատմամբ իրականացվող սադիզմը պայմանավորված է քառօրյա եւ դեռ չավարտված պատերազմով; Նախաձեռնության անդմաները […]

Հարբած տղամարդը մետրոյում կրակել է մարդկանց վրա /ֆոտո/

Մոսկվայի մետրոյում ձերբակալել են մի տղամարդու, ով գազային ատրճանակից կրակ է բացել ուղեւորների ուղղությամբ։ Հարբած տղամարդը, զենքի ձեռքին, մտել է մետրո ու սկսել կրակել մարդկանց վրա, հայտնում է “РГ”-ն։ Ոստիկանները տեղում ձերբակալել են տղամարդուն, կրակոցներից վիրավորված մեկ ոստիկանի էլ՝ հիվանդանոց։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ 32-ամյա տղամարդուն մինչեւ 7 տարվա ազատազրկում է սպառնում։

Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Գլխավոր դատախազին

Հրազդանում ՏԻՄ ընտրությունների ժամանակ արձանագրված առերեւույթ խախտումների կապակցությամբ                     ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ապրիլի 17-ին Հայաստանի համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում արձանագրված առերեւույթ խախտումների կապակցությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ դրանք Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակներում քննարկելու նպատակով: Ընտրական իրավունքի հնարավոր խախտումների դեպքերի […]

Քոչարյանի տան ուղղությամբ նռնակ նետելու մեջ կասկածվողը ցուցմունք է տվել

ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի մուտքի ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու դեպքի առթիվ ձերբակալված անձը Երևանի բնակիչ է։ «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի մուտքի ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ապրիլի 18-ին ձերբակալվել է Երևանի բնակիչ, […]

Ում փրկեց Միհրան Պողոսյանը. 168 Ժամ

Երեկ սենսացիոն իրադարձություն տեղի ունեցավ. հրաժարական ներկայացրեց ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը: Ասել, թե դա սպասված հրաժարական էր, նշանակում է` ոչինչ չասել: Միհրան Պողոսյանը համարվում էր կամ գուցե դեռ է Հայաստանի ամենաանձեռնմխելի պաշտոնյաներից մեկը, ով, բացի զանազան ոլորտներում ունեցած մենաշնորհներից ու Երևանի փողոցները գծանշելու ու փող հավաքելու գերմենաշնորհից, ուներ նաև այլ «մենաշնորհ»` գործից «ազատում» էր իր […]

Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ նռնակ նետելու մեջ կասկածվողին ձերբակալել են /ֆոտո/

Ապրիլի 18-ին, ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ մայրաքաղաքի Մանանդյան փողոցում գտնվող իր բնակարանում հայտնաբերել և բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 1984 թվականին ծնված Հովհաննես Մուրադյանին: Նա կասկածվում է ապրիլի 15-ին ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Իսակովի պողոտայի առանձնատան պահակակետի ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու մեջ: Հովհաննես Մուրադյանը խոստովանել է արարքը: Հանգամանքները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի