21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ոստիկանի կյանքի գինը

Ֆեյսբուքի օգտատեր Պապ Օհանյանը իր հանրագրում գրառել է. «Ժողովրդավարական հասարակության կյանքում ոստիկանը վստահության և անվտանգության զգացում պետք է ներշնչի: Ոստիկանի վարկանիշն անմիջականորեն կապված է հանցագործությունների և դրանց բացահայտման հետ: Ոստիկանը հաճախ նաև կյանքի գնով մեզ պաշտպանում է օրինախախտից, մեր տները՝ հանցավոր ոտնձգությունից՝ կատարելով իր ծառայողական ու մասնագիտական պարտքը: Յուրաքանչյուր տարի ապրիլի 16-ին՝ առավոտյան, Հայաստանի ոստիկանության […]

Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ նռնակը նետել են մեքենայի միջից. ՔԿ

Անհայտ անձը ապրիլի 15-ի երեկոյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեւանյան առանձնատան ուղղությամբ նռնակը նետվել է մեքենայի միջից: Այս մասին  հայտնում են  ՀՀ Քննչական կոմիտեից: ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացանք , որ երկրորդ նախագահի առանձատան ուղղությամբ նռնակ նետելու մասին ահազանգն ստացվելուց անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել քննչական օպերատիվ խումբ, ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր քննչական միջոցառումները՝ պարզելու […]

Սադիզմ. դաժան ու անմարդկային վերաբերմունք Լևոն Հայրապետյանի նկատմամբ /վիդեո/

«Ազատություն Լևոն Հայրապետյանին» քաղաքացիական նախաձեռնություն ՀՀ, Երևան 16.04.2016թ. Լևոն Հայրապետյանի շուրջ ծավալվող իրադարձություններն իրենց դաժանությամբ արդեն սադիզմի դրսևորումներ են ստանում: Երկրորդ կարգի հաշմանդամ, 4 ինսուլտ, 2 ինֆարկտ տարած, քաղցկեղով տառապող այս մարդուն ապրիլի 15-ին Մոսկվայի Բուտիրսկայա գաղութում տեղափոխել են այնպիսի բանտախուց, որում տեղերի բացակայության պատճառով կալանավորները հերթով են քնում: Բանանային հանրապետություններից բացի աշխարհի և որևէ […]

Լեոնիդ Յարմոլնիկը Պուգաչովայի ծննդյան երեկույթին հարձակվել է լրագրողների վրա /վիդեո/

Երեկ երգչուհի Ալլա Պուգաչովան տոնում էր ծննդյան 67-ամյակը։ Ծննդյան օրվա կապակցությամբ երգչուհին երեկույթ է կազմակերպել Մոսկվայի ռեստորաններից մեկում, որին ներկա են եղել նրա ընկերներն ու մտերիմները։ Ռեստորանից դուրս գալիս դերասան, հաղորդավար Լեոնիդ Յարմոլնիկը հարձակվել է հավաքված լրագրողների վրա, խփել տեսախցիկներին։ Վրդովված այն բանից, որ իրեն նկարում են՝ Յարմոլնիկը կոտրել է НТВ հեռուստաընկերության տեսախցիկը։

Մոսկվայում ծեծել են Ադրբեջանի դեսպանատան աշխատակցին /վիդեո/

Մոսկվայում տաքսիստը ծեծել է Ադրբեջանի դեսպանատան աշխատակցին։ Ինչպես տեղեկացնում է LifeNews-ը, դեպքը տեղի է ունեցել Կոնյուշկովսկայա փողոցում։ Հրապարակվել է նաեւ ծեծի տեսանյութը, որում երեւում է, թե ինչպես են սպիտակ, մարդատար մեքենայից դուրս գալիս երկու հոգի, սկսում վիճել ու նրանց մեջ ծեծկռտուք է սկսվում։ Ինչպես պարզվել է, տաքսիստի հետ վեճը սկսվել էր դեռ ուղեւորության ընթացքում, որից հետո […]

Ո՞վ է հարձակվել Քոչարյանի տան վրա

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան վրա հարձակման հետեւանքով ոչ ոք չի տուժել։ Ոստիկանության լրատվական բաժնից Henaran.am-ը տեղեկացավ, որ  առանձնատան բակ նռնակի նմանվող առարկա են նետել, ըստ ամենայնի, ուսումնական նռնակ է կամ նռնակի մուլյաժ։ Առարկայի ծագումը պարզելու համար Քննչական կոմիտեն փորձաքննություն է անելու։ Ավելի վաղ  հայտնել էինք, թե Հայաստանի ոստիկանությունը ստուգում է տեղեկությունները, թե Ռոբերտ […]

ՊԵԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաների մասով քրգործ է հարուցվել. «Ժողովուրդ»

«Մարտի 30-ին համացանցում տարածվել էր մի լսանյութ` ՀՀ մաքսային ծառայության մի խումբ աշխատակիցների անունից, որում ներկայացված էր մաքսային մարմիններում տարիներ շարունակ գործող կոռուպցիոն համակարգը: ՀՀ գլխավոր դատախազությունն այս ձայնագրությունն ուղարկել էր ԱԱԾ՝ ուսումնասիրելու համար: Ավելի ուշ մամուլում լուրեր տարածվեցին, որ այդ ձայնագրության հիման վրա քրեական գործ է հարուցվել: Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ դեռ 2014-ին […]

Գյումրիում գնացքը վրաերթի է ենթարկել քաղաքացու

Ապրիլի 16-ին, ժամը 01.54-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 01.49-ին երկաթգծի 2718 կմ-ի ՊԻ կետ 10-ի մոտակայքում (Գյումրի-Մայիսյան հատված) բեռնատար գնացքը վրաերթի է ենթարկել քաղաքացու. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրիից Վրաստանի Հանրապետություն ուղեւորվող գնացքը վրաերթի է ենթարկել անձը չպարզված տղամարդու (65-70 տարեկան): Փրկարարները սահմանազատել են տարածքը […]

Քրեական գործ է հարուցվել. ՀԺ

Մեր ունեցած տեղեկություններով, օրերս ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով քրեական գործ է հարուցվել «Ռուսական երկաթուղու» կառավարմանը հանձնված «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության մի խումբ աշխատակիցների նկատմամբ։ Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 2-րդ մասով՝ «Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը»։ Բացառված չէ, որ հետագայում գործում ավելանան նոր հոդվածներ, սկսած պաշտոնեական […]

Հարձակում Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա

ՀՀ ոստիկանությունը ահազանգ է ստացել այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա հարձակում է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը` հղում անելով Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին: Ոստիկանության օպերատիվ քննչական խումբը դեպքի վայրում է: Հանգամանքները պարզվում են: Ի դեպ, ըստ չճշտված լուրերի` անհայտ անձիք նռնակ են նետել ՀՀ երկրորդ նախագահի տան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի