Երեւանում բացվել է եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան
Հանրապետության ղեկավարության և Երևանի քաղաքապետարանի անմիջական աջակցությամբ, «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախաձեռնությամբ, բարերարներ Ռաշիդ և Ագիտ Շամոյանների ընտանիքի միջոցներով մայրաքաղաքի Օղակաձև զբոսայգում բացվել է 2014 թվականի օգոստոսին Իրաքի Շանգալ նահանգում «Իսլամական պետության» կողմից եզդիների ցեղասպանության հիշատակի ոգեկոչման հուշարձան: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով […]





































